Recent posts
To top
18 Mar

«Սիրո կինո»՝ Մեգան Մարկլի և արքայազն Հարիի մասին

Image00002

Արքայական ընտանիքում նոր ավանդույթ է ձևավորվում. «սիրո կինո» ունենալ է պետք:

Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի հարսանիքից 11 օր առաջ հանրությանը ներկայացվեց «Ուիլյամ և Քեյթ» փաստավավերագրական ֆիլմը՝ ներկայացնելով տարվա գլխավոր իրադարձությունների մեկի «մեղավորների» սիրո պատմությունը:

Այս անգամ նոր ֆիլմը պատմելու է նոր հերոսների սիրո մասին:
Արդեն գիտենք, որ այս տարվա մայիսին թագավորական ընտանիքում հարսանիք է սպասվում, իսկ արքայազն Ուիլյամի և Մեգան Մարկլի կերպարներում կլինեն Մյուրեյ Ֆրեյզերը և Պարիսա Ֆիտց-Հենլին:

Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Վանկուվերում և Լոս Անջելեսում, սյուժեն ընդգրկում է զույգի ծանոթությունից մինչև արքայազնի՝ ծնկաչոտ ամուսնության առաջարկություն անելը:

Համացանցում արդեն հասանելի է ֆիլմի թիզերը :

Զույգի կյանքի ամենառոմանտիկ պահերով ու շրջադարձային պահերով հագեցած ֆիլմը կրում է «Հարի և Մեգան. Սիրո թագավորական պատմություն» անունը և կցուցադրվի հերոսների հարսանիքից 6 օր առաջ՝ մայիսի 13-ին: