Recent posts
To top
4 May

Հանուն սիրո. Մայլի Սայրուսը հրաժեշտ է տալիս վատ սովորություններին

mayli

Մայլի Սայրուսը սիրտը բացել ու անկեղծ հարցազրույց է տվել Billboard-ին. «Չեմ կարող ասել՝ քանի տարի եմ ծխել, բայց հիմա լիովին «մաքուր» եմ, արդեն երեք շաբաթ է, ինչ ո՛չ կոկային եմ օգտագործել, ոչ էլ ալկոհոլ»:

mayli1

24-ամյա երգչուհին, ով աչքի էր ընկնում իր պրովոկացիոն ու համարձակ կերպարներով, նաև նշել է.« Իմ մեջ շատ բան եմ ուզում փոխել, բայց նաև գիտեմ՝ սա դժվար ու երկար ճանապարհի միայն սկիզբն է»:
940x704_1_11d4551fdfdd19fd3aa28c3e8afa2968@940x704_0xc35dbb80_14086971621492677610

Մայլին որոշել է փոխվել հանուն իր նախկին և ներկա սիրո՝ Լիամ Հեմսվորտի: 2013 այս զույգը բաժանվեց, բայց ինչպես տարիները ցույց տվեցին՝ ոչ երկար ժամանակով: Այսօր նրանք կրկին միասին են, ապրում են Մալիբույում, պահում ընտանի կենդանիներ՝ չմտածելով սպիտակ զգեստով  ճոխ հարսանիքի մասին: