Recent posts
To top
18 Jul

Համաշխարհային քաղաքականության հրաշալի քառյակը

Հուլիսի 17-ին ծննդյան տարեդարձն էր նշում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այս առիթով ու քաղաքականության մեջ ամենահայտնի կանաց մի «վերնագրի» տակ հավաքելու հույսով ռուսական Elle -ը ներկայացրել էր ամենահայտնի ու ազդեցիկ կին քաղաքական գործիչներին: Մենք առաջարկում ենք մեր ընտրյալ քառյակը:

Անգելա Մերկել

Image00021

Գերմանական քաղաքականության ծանր հրետանին մասնագիտությամբ ֆիզիկոս է: Նա պաշտում է մեսինջերներով հաղորդագրություններ ուղարկելը, հիանում է Ամերիկայով, չի սիրում ընտրել վառ գույնի հագուստներ ու տանել չի կարողանում շներին:

Միշել Օբամա

Image00020

Նա ոչ թե քաղաքական գործիչ է, այլ նախկին առաջին տիկին, եթե իհարկե, առաջին տիկինները լինում են նախկին: Նա հեղինակություն էր Միացյալ նահանգներում, երբ ամուսինը նախագահում էր, և շարունակում էհեղինակություն մնալ, երբ ամուսինն էլ նախագահ չէ: Միշելն ակտիվորեն մասնակցում է հասարակական կյանքին, բաց չի թողնում հեռուստաշոուներն ու շփվում է  աստղերի հետ: Շատերը կարծում են, որ տիկին Օբաման շուտով քաղաքական դաշտի թագուհիներից է դառնալու:

Հիլարի Քլինթոն

Image00022

Նա քաղաքականության մեջ երևացել է և՛ որպես առաջին տիկին, և՛ որպես  քաղաքական գործիչ: Հիլարի Քլինթոնը 2 անգամ մասնակցել է աշխարհի ամենահզոր պետություններից մեկի՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, իսկ նախորդ տարի համարվում էր երկրի ղեկավարի գլխավոր ու ամենահավանական թեկնածուն:

Թագուհի Եղիսաբեթ

Image00019

Միշել Օբամայի պես, նրան քաղաքական գործիչ ասելը սխալ է, բայց այդպես չանվանելը՝ ավելի մեծ սխալ: Մեծ Բրիտանիայի ազգային «բրենդը» գիտի իր խոսքի արժեքն ու կշիռը և , չնայած քաղաքական իմաստով, ասում են, նա ոչնչի հետ կապ չունի, միևնույն է, բոլորը շարունակում են թագուհուն ընկալել որպես թագուհի: