Recent posts
To top
3 Dec

Կայացավ Habanos Night Yerevan 4-ը

1 (149)

La casa del Habano Yerevan և Kaliman Caribe Yer կազմակերպությունների կողմից The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan հյուրանոցի The Keys Aficionado’s Private Club-ում նոյեմբերի 29-ին անցկացվեց Habanos Night Yerevan 4-րդ միջոցառումը:

Երեկոն էլ ավելի յուրահատուկ դարձավ Կուբայից հատուկ այս միջոցառման համար հրավիրված տորսեդորի շնորհիվ: Կորիբա գործարանի 9-րդ կարգի տորսեդոր Լեոնոռ Գարսիան շքեղ և էլէգանտ The Keys Aficionado’s Private Club-ում ցուցադրեց սիգարների պատրաստման ողջ գործընթացը և պատրաստած սիգարները հյուրասիրեց ներկաներին:

Cigare Bar-ի յուրահատուկ մթնոլորտը, կուբայական երաժշտությունը և տորսեդորի մասնակցությունը հաճելի մթնոլորտ ստեղծեց ներկաների համար: Երեկոյի ընթացքում հյուրերը հնարավորություն ստացան տորսեդորի օգնությամբ ինքնուրույն պատրաստել իրենց սիգարներն ու վայելել դրանք Tsar Tigran 12 YO հայկական կոնյակով՝ կուբայական հաճելի երաժշտության ներքո:

Միջոցառման գործընկերներն էին Vivaro բուքմեյքերական ընկերությունն իր Black Jack խաղով, հայկական գինեգործության չափանիշ դարձած Tsar Tigran 12 YO Armenia Cognac առաջատար հայկական կոնյակն ու Chronograph խանութ-սրահը:

Facebook/The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan

Հասցե՝ Աբովյան 3/4

Հեռ: (+374 11) 206000

1 (210) 1 (40) 1 (42) 1 (49) 1 (56) 1 (59) 1 (66) 1 (78) 1 (85) 1 (87) 1 (90) 1 (149) 1 (194)1 (152) 1 (163) 1 (180) 1 (187)