Recent posts
To top
20 Oct

GOR ROBERTOVICH. երիտասարդ լուսանկարիչ, ով ապրում և ստեղծագործում է Ուկրաինայում

14691930_980378818774569_1142592382794658280_o
  • <<Fashion լուսանկարչությունն  ինտիմ երևույթ է>>

Երիտասարդ լուսանկարիչ Գոռ Ռոբերտովիչ , ով ապրում և ստեղծագործում է Ուկրաինայում, համագործակցում տարբեր սնդուսափայլ ամսագրերի հետ` ուկրաինական XXL, Maxim, Maxim և այլն:

hjg

Ինչո՞ւ Գոռ Ռոբերտովիչ:

Աշխատանքային առաջին իսկ փորձերին զուգահեռ, դեռ յոթ տարի առաջ, ես մտածեցի, որ այսպես ավելի հարմար կլինի օտար միջավայրում, ավելի հեշտ կլինի անունս արտաբերելը: Այդպես ավելի բարեհունչ է, կարծում եմ:

Ես գիտեմ, որ դու սովորել ես իրավաբանական ֆակուլտետում, հետո կիսատ թողել ու… գնացել քո երազանքի հետեւից:

Այո’: Ես ընդունվել եմ իրավաբանական ֆակուլտետ հայրիկիս ցանկությամբ: Նա ուզում էր, որ ես լուրջ ու եկամտաբեր մասնագիտություն ունենամ, սակայն ինքս պարզ գիտակցում էի, որ դա իմը չէ: Այն կիսատ թողեցի: Ավելի ուշ ընդունվեցի գրաֆիկական դիզայնի ֆակուլտետ, որտեղից էլ ամեն ինչ սկիզբ առավ:

Ինչպե՞ս ես սկսում լուսանկարահանման պրոցեսը:

Յուրաքանչյուր լուսանկարիչ ունի իր ձեռագիրը: Առաջին հերթին կարևոր է մարդու անհատականությունը. ես պետք է շփվեմ և զգամ` ում եմ նկարահանում, ինչու է նա եկել և որտեղ են օգտագործվելու ֆոտոները: Ինձ համար աշխատանքային պրոցեսը սկսվում է հենց այս փուլից: Այսքանից հետո միայն կարող եմ առաջարկել որևէ ոճային լուծում կամ թեմա: Ասեմ նաև, որ հաճախ ինքնաբուխ աշխատելն ավելի լավ արդյունք կարող է տալ: Ես սիրում եմ ինքնաբուխ արված լուսանկարներ. համոզված եմ, որ իմ լավագույն աշխատանքները հանկարծակի են ստացվել:

Fashion լուսանկարչությունն ունի՞ յուրահատկություն:

Առաջին հերթին դա նորաձևություն է՝ աքսեսուարներ, հագուստ և ոճ: Եթե նկարում ես նորաձևությանը վերաբերող ֆոտոշարք, ապա շեշտադրում ես առաջին հերթին դետալները, որոնք կերպարի անբաժան մասնիկներն են: Շատ հաճախ նման ֆոտոշարքերի համար կարելի է ոճային խառնուրդ ստեղծել. կարևոր չէ` իրը լյուքսային է, թե ոչ, կարևորը ճիշտ կերպար ստեղծելն է:

14691930_980378818774569_1142592382794658280_o

                                                                                 Եվ ուրեմն, ինչպե՞ս կսահմանես` ի՞նչ է fashion լուսանկարչությունը:                                                                                                     

     Առաջին հերթին դա ինչ-որ սառը, խիստ, միևնույն ժամանակ անկեղծ և ինտիմ երևույթ է: Կարծում եմ` մարդը լուսանկարում պետք է հեքիաթային, շատ գեղեցիկ տեսք ունենա, այնպես, որ նայես ու չհասկանաս` սա իրակա՞ն մարդ է, թե ՞ ոչ: Fashion լուսանկարները, ինձ համար, պետք է անիրական թվան և լինեն ուղղակի իդեալական:

  _D0A5229

Ո՞րն է նկարահանման լավագույն վայրը քեզ համար:    

Ես սիրում եմ աշխատել ստուդիայում, որտեղ պետք է երկու ՙբաղադրիչ՚՝ մարդ և դատարկ մոխրագույն պատ: Յուրաքանչյուր ֆոտոշարքի մեջ կարևորում եմ մարդու անհատականության շեշտադրումը: Սիրում եմ աշխատել մարդկանց էմոցիաների հետ: Ասեմ, որ փայլուն լուսանկարչի առաջին մասնագիտությունը հոգեբանությունը պետք է լինի:

Ո՞ր դեպքերում կհրաժարվես  նկարահանումներից:

Եթե պատվիրատուն ինձ դուր չգա կամ պատրաստ չլինի ծախսել որոշակի գումար, ապա ես կհրաժարվեմ նկարահանելուց: Այն մարդը, ով գալիս է ինձ մոտ, պետք է պատրաստ լինի գումար տրամադրել, որպեսզի արդյունքը գոհացնի:

        

5                  

Հայաստանում արդեն հասցրել ես մի շարք ֆոտոշարքեր նկարահանել: Այստեղ աշխատանքներն ինչ-որ առանձնահատկություն ունեի՞ն:                          

Սա իմ երկրորդ այցն է: Երբեք չէի մտածի, թե Հայաստանում հնարավոր է մասշտաբային ֆոտոշարքեր նկարահանել: Այս տարի ծանոթացել եմ տաղանդավոր երիտասարդների հետ, այդ թվում և` ձեր ամսագրի թիմի, ովքեր սիրում են ստեղծագործել, ոգևորված են գաղափարով և լավ արդյունքի համար պատրաստ են զոհողությունների գնալ: Շատ ուրախ եմ, որ հարազատ երկրում կարողացա իրականացնել նման նախագծեր:

Ի՞նչ խորհուրդ կտաս սկսնակներին:

Առաջին հերթին հրաժարվեք սահմանափակումներից և կաղապարներից. միայն այս դեպքում ամեն ինչ կստացվի:

5wA0tBVj2Mg AWUe221WefI GJFCW1dK0bs (1) feKFRBsxlcs

IMG_0298

IMG_1238-2 IMG_1273-2

IMG_4478-3-восстановлено

IMG_4494

IMG_5390

IMG_5405

LfmvMTtrs5c x6pTm91If7E XKwHpk5yq9E zo3HFHTLEiA

 

   հարցազրույցը` Քնարինե Սարգսյանի