Recent posts
To top
17 Nov

«Գինետուն».  համեղ ավանդական ուտեստներ և ընտանեկան մթնոլորտ

KAR_1136

 

Պատմությունը սկիզբ է առել ընտանիքի պապից: Տարիներ առաջ պապը Առինջ գյուղի իր տան բակում բոլորի համար սեղան էր բացում և իր պատրաստած ուտեստները հյուրասիրում: Մարդկանց համար արդեն սիրելի փոքրիկ վայրը տարիներ հետո վերածվում է նույն ջերմ ու ընտանեկան տրամադրությամբ ռեստորանի:

«Գինետուն». արդեն 10 տարի պապիկի թողած ավանդույթը շարունակում են ընտանիքի անդամները:

Նոյեմբերի 16-ին «Գինետան» հարկի տակ էին հավաքվել ռեստորանի նախկին և նոր հյուրերը՝ նշելու վերաբացման միջոցառումը: Ռեստորանը գործում է արդեն նոր ինտերիերով, որի հեղինակներն են հայ հայտնի դիզայներները:

Առաջին հարկում «ձմեռային այգին» է: Նախապատմությունն այսպես է եղել. ընտանիքի ընկերներից մեկը վաճառելիս է եղել բույսեր, իրենք գնել են մի քանի ծառ, մեծացրել, և արևադարձային առատ բուսականությամբ ստեղծվել է այգին:

Երկրորդ հարկում ընտանեկան և ընկերական առանձնասրահներն են: Ռեստորանն աշխատում է առավոտյան 10:00-24:00:

Երեկոյի բարձր տրամադրությունն ապահովեց The Band հանրահայտ խումբը, իսկ մինչև ուշ գիշեր հյուրերը վայելեցին Dj-ի կատարումները։ Ռեստորանի գործընկերներ Armenia Wine-ը և Kaffa-ն ներկաների համար կազմակերպել էին անակնկալ հյուրասիրություն:

Facebook/ Ginetun Restaurant

Հասցե՝ Աճառյան փ․, գ․ Առինջ, Կոտայքի մարզ,

Հեռ՝ (+37410) 610850, (+374 43) 610 850

KAR_1003

 KAR_1116 KAR_1122 KAR_1127 KAR_1136 KAR_1138 KAR_1141 KAR_1158 KAR_1163KAR_1109

KAR_0911 KAR_0915 KAR_0917 KAR_0922 KAR_0925 KAR_0927   KAR_0932 KAR_0936 KAR_0937 KAR_0939 KAR_0943 KAR_0946 KAR_0948 KAR_0952 KAR_0956 KAR_0960 KAR_0962  KAR_0966 KAR_0974  KAR_0983 KAR_0984  KAR_0991 KAR_0994  KAR_1014 KAR_1019 KAR_1022 KAR_1026 KAR_1032 KAR_1039 KAR_1044   KAR_1068 KAR_1077 KAR_1082 KAR_1091 KAR_1095

KAR_1165 KAR_1182 KAR_1197 KAR_1209 KAR_1223 KAR_1232 KAR_1244 KAR_1254 KAR_1265 KAR_1269