Recent posts
To top
2 Mar

Լավագույն նվերները՝ լավագույն բրենդներից

1

«Ի՞նչ նվիրել նրան».  այս հարցը հուզում է բոլոր տղամարդկանց: Մենք փորձել ենք մի փոքր թեթևացնել նրանց «հոգսը»՝ առաջարկելով նվերներ քաղաքի լավագույն բրենդներից:

El.am-ն առաջարկում է տարբերակներ, իսկ Դուք՝ ընտրում և էլ ավելի գեղեցկացնում ամենագեղեցիկ էակների տոնը:

Nairyan

Կոսմետիկան և խնամքի պարագաները ցանկալի և անհրաժեշտ նվեր են յուրաքանչյուր կնոջ համար: Մենք առաջարկում ենք բնական և հայկական արտադրության «Nairian» բրենդը: Այստեղ յուրաքանչյուր պարագա շքեղ է՝ ստեղծված բնությունից: Կարող եք այցելել խանութ-սրահ և ծանոթանալ տոնական հավաքածուներին: Համոզված ենք՝ նա կսիրի և կօգտագործի:

Facebook/ Nairian

Instagram/ nairiancosmetics

IMG-4789

Գարնան տոների և տրամադրության մասին խոսում են ծաղիկները: Տաք գույներով և օրիգինալ դիզայնով «Նուշ»-ի ծաղիկները սիրելիներից ժպիտ «գողանալու» դասական ձև են:

Instagram/ flowers.nush

stabil vard

Իսկ եթե նա աղջիկ է, ով սիրում է ծաղիկ ու շոկոլադ, մի՛ փորձիր նրան նվիրել երկուսից առանձին-առանձին: Առաջարկում ենք գտնվել օրիգինալ և նվիրել բելգիական շոկոլադե վարդեր chocolate_boutique_yerevan-ից: Վստահ ենք՝ սկզբում կգրավի ծաղկեփնջի գեղեցկությունը, իսկ հետո կզգա համեղ շոկոլադի և Ձեր կրեատիվության «համը»:

Instagram/ chocolate_boutique_yerevan

volmond

Աքսեսուարները կնոջ արտաքին տեսքի վերջին «շտրիխներն» են, որոնք ամբողջացնում են կերպարը և պատմում նրա մասին: Եթե ցանկանում եք Ձեր կյանքի կարևոր էակներին նվիրել զարդ կամ ժամացույց աշխարհի լավագույն բրենդներից, առաջարկում ենք այցելել Vollmond խանութ-սրահ:

Facebook/ Vollmond

Instagram/ vollmondofficial

achocho

Աղջիկներ կան, ովքեր չեն պատկերացնում իրենց կյանքն առանց ակնոցի, եթե Ձեզ հանդիպել է հենց այսպիսի էակ, անկասկած պետք է նրան նվիրել նորաձև, օրիգինալ և չկրկնվող Achocho ակնոց:

Facebook/ Achocho

berq

Առաջարկում ենք ինքնատիպ կանանց նվիրել «Berq»-ի բացառիկ ոճի զարդերից: Մարդկային երևակայությամբ և ձեռքի աշխատանքով ստեղծված այս զարդերն իրենց կրկնօրինակը չեն ունենում:

Facebook/ BERQ Jewellery

Instagram/ berqjewelry

fortuna

 Կանայք առանձնակի ուշադրություն են դարձնում տան պարագաներին: Տարբերակ է նվիրել Fortuna Home & Country House-ից իտալական սպասք, և նա ամեն անգամ այն օգտագործելուց կհիշի Ձեր մասին:
Instagram/ fortunahome.am
gold spa
Եթե Ձեր սիրելին ուզում է այդ օրը վերածել կրկնակի տոնի՝ հանգստանալ, խնամվել և լիցքաթափվել, առաջարկում ենք նվիրել «Gold’s միջազգային սպա» կենտրոնի փաթեթներից:
Facebook/ Gold’s Spa
Instagram/ golds_spa
Kilian
Յուրաքանչյուր կին ունի իր մասին պատմող սիրելի բույր: Եթե նվիրես նրան աշխարհահռչակ բրենդի նիշային օծանելիք «Hermitage»-ից, երկուսով կզգաք և կվայելեք նվերի գեղեցկությունը:
Instagram/ hermitagearmenia
locitan

Նուրբ ճաշակ ունեցող աղջիկներին դուր կգա «Պրովանսի շունչը»՝ L’OCCITANE-ից: Մարմնի և դեմքի խնամքի պարագաներից յուրաքանչյուրը հատուկ նվեր է նրա համար:

Facebook/ L’OCCITANE en Provence