Recent posts
To top
7 Jul

Generation next. Մարտա

Բավական է լսել նրա անունն ու միանգամից հիշում ես «Դո Ռե Միի» բեմում կանգնած աշխույժ աղջնակին՝յուրահատուկ ու միայն իրեն սազող մազափնջով: Շուրջ 20 տարի է անցել այն օրից, ինչ Մարտա Կիրակոսյանն առաջին անգամ բեմ բարձրացավ, բայց նա գրեթե չի փոխվել. չեն փոխվել նաև երաժշտական ճաշակն ու որակը, որը մատուցում է մեզ երգչուհին այս տարիների ընթացքում:

Արտ-տնօրեն՝ Մայա Պողոսյան

Լուսանկարիչ՝ Gor Robertovich

Դիմահարդարումը՝ Լիլիթ Պետրոսյանի (Make-up Studio)

Վարսահարդարումը՝ Դիանա Ադամյանի («Սերգեյ Զվերև» գեղեցկության սրահ)

Զրույցը՝ Նանե Վարդանյանի

-Մարտա՛, նախնական հանդիպման ժամանակ մեր ստեղծագործական թիմին պատմել ես, որ երբ քեզ զանգել և առաջարկել ենք նկարահանվել ամսագրի համար, դու անմիջապես մի հետաքրքիր դրվագ ես հիշել:

 -(Ժպտում է.-հեղ.) 10 տարեկան էի: Գուցե ավելի փոքր: Մայրիկիս հետ անցնում էինք Օպերայի տարածքով, որտեղ Էլ Style-ի պաստառն էր փակցված: Պտտվեցի նրա կողն ու ասացի. «Մա՛մ, կգա՞ մի օր, որ ես հայտնվեմ այս ամսագրի շապիկին»… Երբ առաջարկը ստացա, միանգամից դա հիշեցի:

Image00023

Մի քանի օր առաջ քո հորաքրոջ հետ էի խոսում: Նա պատմեց, թե ինչպես մի անգամ բեմում շատ փոքր էիր» քեզ չես կորցրել, երբ միկրոֆոնի հետ խնդիր է առաջացել: Հիշու՞մ ես: 

-Այսօրվա պես եմ հիշում: Օպերային թատրոնի բեմում առաջին անգամ հանդես էի գալու որպես մեներգչուհի: Միկրոֆոնի լարը պտտվեց ձողի շուրջը, իսկ երգն այնպիսինն էր, որ ես պիտի աջուձախ վազեի, թռչկոտեի: Ստիպված էի այդ ամենն անել միկրոֆոնի շուրջբոլորը ու այնպես՝ իբր ոչինչ չի եղել… Բեմում ես երբեք բարդույթներ չեմ ունեցել: Եթե ինչ-որ միջոցառման ժամանակ խնդրում են երգել, չեմ կարողանում, կոմպլեքսավորվում եմ: Բեմում լրիվ այլ է, առաջին իսկ վայրկյաններից:

Image00021

-Ի՞նչ ես կարծում՝ այն, ինչ այսօր ունես, նախևառաջ ու՞մ կամ ինչի՞ շնորհիվ է: 

-Միանշանակ մայրիկիս: Նա լիովին նվիրվել է ինձ: Կտրելով իրեն իր առօրյայից, գործերից, հետաքրքրություններից՝ ամեն օր ձեռքս բռնած տարել է վոկալի, համերգի, փորձի: Հետո՝ հորս շնորհիվ, ով թույլ է տվել, որ այս ամենը կյանքի կոչվի: Նա հանգիստ կարող էր ասել.՝«Չեմ ուզում, որ աղջիկս երգի»: Մեծ է եղել նաև ուսուցիչներիս՝ նադեժդա Սարգսյանի, Արմեն Դիվանյանի, Արթուր Գրիգորյանի դերը, որոնց շնորհիվ ես իմ որակը պահեցի:

Image00022

-Իսկ ներքին որակները՝ բնավորություն, խառնվածք:

-Գիտե՛ս, ես փոփոխական մարդ չեմ: Երբևէ կոնկրետ նպատակ չեմ դրել՝դառնալ հայտնի երգչուհի, աստղ կամ նման բան, մոլեգին ցանկություն չի եղել: Եթե դնեի, գուցե հասնեի ավելի մեծ բարձունքների ու գուցե նաև քարկոծվեի: Նման ընթացքը շատ հաճախ սպանում է մարդուն և չի թողնում բնավորությանդ կարևոր գծերը պահել:

Image00020