Recent posts
To top
18 Jul

Երևան-Վրաստան-Անակլիա, օգոստոսի լավագույն փառատոնը GemFest

559e27fcf011b

Gem Fest-ը հրավիրում է հայաստանյան էլեկտրոնային երաժշտության սիրահարներին մասնակցել օգոստոսի 10-14 -ը կայանալիք երաժշտական փառատոնին, այն տեղի է ունենալու Վրաստանի Անակլիա քաղաքում: Տոմսերն արդեն վաճառքում են, կարող եք ձեռք բերել նախատեսվող երկու տարբերակներից մեկը՝VIP PASS և MULTIPASS: Մուտք գործել փառատոնի տարածք կարելիէ միմիայն տոմսերով: VIP PASS տարբերակը թույլ է տալիս մասնակցել բոլոր VIP party-ներին, նաև այն միջոցառումներին, որոնք անց են կացվելու զբոսանավերի վրա:Դուք կունենաք անսահմանափակ մուտք փառատոնի բոլոր տարածքներ: MULTIPASS-ը հնարավորություն կընձեռի մեկ անգամ անվճար մուտք Aqua ParkAnakliya, սակայն փակ party-ների այս տոմսով չեք կարող մասնակցել: Անակլիա քաղաքը միացված է առողջարանային Գանմուխուրի քաղաքին՝ 540-մետրանոց հետիոտնային կամրջի միջոցով: Սա ամենաերկար հետիոտնային կամուրջն է Եվրոպայում! Փառատոնի բոլոր միջոցառումները տեղի կունենան հատուկ նախատեսված լողափի տարածքում: Մերձարևադարձային բնությունն ու ժամանակակից ճարտարապետական գլուխգործոցներն, իրոք տպավորիչ են: Փառատոնի ողջ ընթացքում կազմակերպիչների խոսքով, սպասվ ում է աննախադեպ ուրախ, աշխույժ և երջանիկ մթնոլորտ: Ընդհանուր տարածքը ներառում է 18 հեկտար, որտեղ կտեղակայվեն սրճարաններ և բարեր, գլխավոր վրանն էլ կարող է տեղավորել մոտ 10.000 մարդ: Մանրամասն տեղեկությունների համար այցելեք միջոցառման  պաշտոնական կայքը կամ ֆեյսբուքյան էջը:http://gem-fest.com,