Recent posts
To top
20 Mar

Oh là là. Գեղեցկուհիները Փարիզից

vanesa paradis

Գեղեցիկ, կանացի, գրավիչ ու չքնաղ. ռուսական ELLE կայքը պատմում է նրանց՝ ֆրանսուհիների մասին:
Մենք ընտրել են 6 գեղեցկուհու ու մեկնաբանում՝ մեր դիտանկյունից:

ԼԵՏԻՑԻԱ ԿԱՍՏԱ

Կրակոտ գեղեցկուհին հավաստիացնում է՝ ոչ դիետա է պահում, ոչ էլ պլաստիկ վիրաբույժներին դիմում. գեղեցիկ կազմվացքի ու գրավիչ տեսքի համար պարտական է միայն նորմանդական կաթ ու մածունին:

leticia kasta

ՍՈՖԻ ՄՈՐՍՈ
Նա հայտնվել է եվրոպացի գեղեցկուհիներին ընդգրկող բոլոր հնարավոր տասնյակներում: Սոֆին կինոհրապարակում է 14 տարեկանից. հենց այդ ժամանակ նկարահնվեց «Բում» և «Բում-2» ֆիլմերում՝ դառնալով ֆրանսիացի պատանիների սրտի տիրուհին ու արժանանալով քննադատների հարգանքին: Սոֆի Մորսոյին ոչ միայն բաժին հասավ համերկրացիների սիրտը, այլ «Արի սիրտը» ֆիլմի արքայադստեր դերը:

sofi marso

ՕԴՐԻ ՏՈՏՈՒ

Ֆրանսիայից՝ մի կրուասան ու մի Օդր Տոտու. կես կատակ, ասում են, այսպես են մտածում Հոլիվուդում:
Ռեժիսոր Ժան-Պիեր Ժնեն տեսավ Օդրիի նկարով պաստառն ու որոշեց՝ նա կլինի Ամելին: Թվում է՝ «Ամելի» ֆիլմի սցենարը գրվել է հատուկ և միայն Օդրիի համար: Ամենագեղեցիկ ֆրանսուհիներից մեկը, խոսելով իր գեղեցկության ու երիտասարդության մասին, հավաստիացնում է՝ քնից թանկ բան չկա կյանքում: Նա քնում է օրը 10 ժամ և վերջ:

odry tatu

ԲՐԻՋԻԴ ԲԱՐԴՈ
Կինոյի պատմության ամենասեքսուալ շիկահերի կոչումը նա կարող էր կիսել, երևի, միայն Մերլին Մոնրոյի հետ: 1950 թվականին 16-ամյա Բարդոյի լուսանկարը զարդարեց ֆրանսիական ELLE ամսագրի շապիկը: Ամսագիրն ընկավ ռեժիսոր Ռոժե Վադիմի ձեռքը, Բարդոն հայտնվեց կինոյում:
Ի դեպ, Բարդոն իդեալական կնոջ կերպար էր Ջոն Լենոնի համար:

brijid bardo

ՄԱՐԻՈՆ ԿՈՏԻՅԱՐ

Ֆրանսիական գեղեցկության դասական օրինակ՝ ոտքից գլուխ, քթից աչքեր: Մարիոնը ֆրանսիական ժամանակակից կինոյի աստղերից է: Էդիթ Պիաֆի դերի համար գեղեցկուհին ոչինչ չէր խնայել՝ ո՛չ մազերը, ո՛չ հոնքերը. նկարահանումների ժամանակ նա կտրել էր մազերն ու սափրել հոնքերը: Իսկ նրա ֆրանսիական հմայքից մի մազ էլ չէր պակասել:

marion kotiyar

ՎԱՆԵՍԱ ՊԱՐԱԴԻ
Մեղմ ձայնով փոքրամարմին գեղեցկուհին շեղվում է գեղեցկության դասական ընկալումներից ու շեղում շատերին: Նրա հմայքին չի դիմացել նույնիսկ Կարիբյան ծովի ամենախարիզմատիկ ծովահենը՝ Ջոնի Դեպը. նրանք նախկին ամուսիններ են:

vanesa paradis