Recent posts
To top
26 Apr

Օծանելիքը միայն բույր չէ…Ֆրանսիս Նուրհան Քյուրքջյան

1600x800-francis-kurkdjian-perfumer-43-jpg-ff29e5f1

Ֆրանսիս Քյուրքջյանի կարծիքով  օծանելիքը միայն բույր չէ: Դա մի հետք է, որ թողնում ես ետևիցդ, մի հետք  քեզ նախորդող կամ հագուստիդ վրա թողնված…Քյուրքջյանը , արդեն 26 տարեկան հասակում, Ժան Պոլ Գոտիեի պատվերով  ստեղծել է  աշխարհի ամենաշատ վաճառված բույրերից մեկը՝ Le Male օծանելիքը: Վերսալի պարֆյումերիայի բարձրագույն դպրոցը ավարտելով՝ նա սկսեց համագործակցել    աշխարհահռչակ ընկերություններ  Versace-ի, Kenzo-ի, Lanvin-ի և Narciso Rodriguez-ի հետ: Քյուրքջյանը արժանացել է Ֆրանսուա Կոտի անվան  և պարֆյումերայի ոլորտում հայտնի ՖԻՖԻ մրցանակներին : Վերջերս նա մի հետաքրքիր առաջարկ է ստացել ստեղծել դրամի բույրը, այս միտքն այնքան է հետաքրքրել Ֆրանսիսին, որ նա խոստացավ ստեղծել այն: 2006 թ-ին  արդեն Քյուրքջյանը թողարկել է իր հայրենիքին նվիրված բույր : Այն կոչվում է  Papier d’Armenie՝ հայկական թուղթ: Այս բույրով պատված թղթերը վաճառվում են  20-ական օրինակով, յուրաքանչյուրն  իր հերթին բաժանվում է երեք մասի, սա նախատեսված է միջավայրն անուշաբուրելու համար: Հայաստանյան շուկայում հայտնի և սիրված Lanvin ապրանքանիշի Rumeur օծանելիքը հենց մեր հայրենակցի աշխատանքն է: Ֆրանսիսն այսօր ունի նաև իր սեփական պարֆումերային տունը, այն կոչվում է Maison Francis Kurkjian: Այստեղ պատվիրվում են միայն մեկական օրինակով էքսկլուզիվ  օծանելիքներ: Արդեն իրենց բույրերն ունեն Sarah Jessica Parker-ը, Madonna-ն, Jeniffer Aniston-ը , Britney Spears-ը:Այս օրիգինալ բույրերն ստեղծվում են տվյալ անձի անհատականությանն ու բնավորությանը համապատասխան: Քյուրքջյանի բոլոր բույրերը մի քիչ կախարդական են, չէ որ հենց  պարֆյումեր դառնալու համար պետք է մի քիչ ալքիմիկ լինես…

bespoke7 

OLYMPUS DIGITAL CAMERA

Maison-Francis-Kurkdjian-Globetrotter-Christmas-2-1024x685 maxresdefault