Recent posts
To top
17 Oct

Forbes-ը հրապարակել է ամենաշատ վարձատրվող եվրոպացի աստղերի ցանկը

Ամերիկյան հանրահատ ամսագիրը այս տարվա հունիսին հրապարակել էր ամենից շատ վարձատրվող եվրոպացի աստղերի ցանկը:

Ամենահարուստների ցանկը գլխավորում էր Ջոան Ռոուլինգը: Հարի Փոթերի «մայրը» 12 աշխատանքային ամսում վաստակել է  95 միլիոն դոլար:

Image00005

Նրան հաջորդում է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, ում եկամուտը կազմել է 93 միլիոն եվրո:  Ֆուտբոլիստն ակումբի հետ հաջող պայմանագրի և իհարկե, գովազդային արշավներից ստացած եկամուտով ցանկի ամենաշատ վարձատրվող մարզիկ է:

Երրորդ տեղում է  Coldplay-ից Քրիս Մարտինը 88 միլիոն դոլարով, չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ադելը՝69 միլիոն դոլարով:

Թոփ 20-ում են հայտնվել նաև Փոլ Մաքքարտնին.Լուիս Հեմիլթոնը, Ռոջեր Ֆեդերերը, Զլատան Իբրահիմովիչը և ուրիշներ: