Recent posts
To top
17 Nov

Forbes-ը հրապարակել է ամենաերիտասարդ և հարուստ աստղերի ցանկը

Forbes-ի հրապարակած ցանկում առաջին երկու հորիզոնականները զբաղեցնում են Սելենա Գոմեսի նախկին և ներկա սիրելիները` The Weeknd-ը և Ջասթին Բիբերը: 2017-ին հենց նրանք են վաստակել ամենից շատ՝ երիտասարդ աստղերի հսկայական ցանկից:

Forbes-ում հաշվել են աստղերի եկամուտները՝ սկսած նախորդ տարվա հունիսից, մինչև այս տարվանը: Առաջին հորիզոնականը բաժին է հասել կանադացի երգիչ The Weeknd-ին: Նա մեկ տարվա ընթացքում հասցրել է վաստակել 92 միլիոն դոլար և շրջանցել իր մրցակցին՝ Ջասթին Բիբերին: Բիբերի մեկ տարվա եկամուտը կազմել է 83,5 միլիոն դոլար:

Ամենահարուստ և երիտասարդ աստղերի առաջին եռյակը եզրափակում է 29-ամյա երգչուհի Ադելը՝ 6,9 միլիոն դոլարով: