Recent posts
To top
6 Nov

Աշխարհի ամենաազդեցիկ կանայք՝ ըստ Forbes-ի

Image00001

Աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց անուններն արդեն հայտնի են. Forbes-ի ամենամյա ցուցակը հրապարակված է:

«Ամենազորեղ կանանց» առաջին հարյուրյակի գլուխը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է, երկրորդ հորիզոնականում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն է, իսկ «բրոնզե հարթակը» ապաքաղաքական է. Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի կինն է այստեղ՝ Մելինդա Գեյթսը:

Հետաքրքիր է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջ ձեռքն ու համատեղության կարգով նաև դուստրը՝ Իվանկա Թրամփը, ցանկում զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը:

Image00002

Ցանկի 52-րդ տեղը զբաղեցնում է Մարգարիտա Սիմոնյանը, ով ռուսական RT-ի գործակալության խմբագիրն է: Հետաքրքրական է, որ Սիմոնյանն այս ցանկում առաջ է անցել ԱՄՆ նախկին առաջին տիկին և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնից: Իսկ նախորդ տարի Քլինթոնի արդյունքն այլ էր. նա երկրորդն էր՝ ամենաազդեցիկների հարյուրյակում: