Recent posts
To top
28 Dec

Նորաձևության և բնության միաձուլումը

Yeghnikner

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը և ArmMod Fashion-ը Հայաստանում առաջին անգամ ներկայացրին նոր, շատ կարևոր նախագիծ: Այն նպատակ ունի նորաձևության միջոցով ցույց տալ բնապահպանական խնդիրները՝ բարձրացնելով հանրության իրազեկվածության մակարդակը:

Դիլիջան ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում մոդելները ցույց տվեցին նորաձևության և բնության միաձուլման գեղեցկությունը:

Մոդելներ Մարիկա Թունյանը, Նարե Զաքարյանը, Լյուսի Հայրապետյանը, Լիանա Թովմասյանը կրում էին դիզայներ Ժենյա Ասատրյանի ստեղծած հավաքածուն։ Այն ամբողջությամբ ներշնչված է բնությունից և նպատակ ունի շեշտադրել մարդու և բնության փոխկապակցվածությունը՝ արտացոլված հագուստների և աքսեսուարների դիզայնում:

Կովկասյան ազնվացեղ եղջերուներն անհետացել են Հայաստանի բնությունից նախորդ դարի երկրորդ կեսին: Հավաքածուի վաճառքից գոյացած գումարները տրամադրվելու են բազմացման կենտրոնին, որոնք ուղղվելու են եղջերուների պահպանությանը։

Yeghnikner

Yeghnikner

Yeghnikner

Yeghnikner

Yeghnikner

Yeghnikner

Yeghnikner

Yeghnikner

Yeghnikner

Yeghnikner

Yeghnikner

Yeghnikner

Yeghnikner