Recent posts
To top
5 Dec

The Fashion Awards 2017-ի ամենավառ կերպարները

The Fashion Awards-ը նորաձևության ոլորտի ամենասպասված և հետաքրքիր իրադարձություններից մեկն է: Այն իր շուրջ է համախմբում հայտնի ու սիրված դեմքերին, այստեղ գալիս են ամենանորաձևները, այստեղ մրցանակները բաժին են հասնում լավագույններին:

Լոնդոնում կայացած միջոցառմանը երեկ ներկա էին հանրահայտ մոդելներ և սիրված աստղեր՝ Իրինա Շեյքը, Քայա Գեբերը, Էշլի Գրեմը, Կարլի Կլոսը, Սելենա Գոմեսը, Նաոմի Քեմբելը և ուրիշներ:

Այս տարվա Fashion Awards-ը նվիրված էր դիզայներ Ազզեդին Ալայի հիշատակին, ով մահացել էր այս տարվա նոյեմբերին: Երեկոյին Նաոմի Քեմբլը ներկայացել էր հենց Ալայի զգեստով, իսկ ելույթի ժամանակ նշել՝ դիզայները իր հայրն էր նորաձևության աշխարհում:

Նշենք, որ տարվա դիզայներ դարձավ Calvin Klein-ը ներկայացնող  Ռաֆ Սիմոնսը:

Առաջարկում ենք մի քանի լուսանկարով հետևել երեկոյի գեղեցկուհիներին:

LONDON, ENGLAND - DECEMBER 04: Selena Gomez attends The Fashion Awards 2017 in partnership with Swarovski at Royal Albert Hall on December 4, 2017 in London, England. (Photo by Jeff Spicer/BFC/Getty Images)

Image00007 Image00006 Image00005

 

Image00003 Image00001