Recent posts
To top
21 Aug

ԹԵԺ ԱՄԱՌ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ. Ի՞նչ անել ամռանը, եթե չեք մեկնել հանգստանալու

1

el.am-ն առաջարկում է հայաստանյան հանգիստն ու ժամանցը կազմակերպելու մի քանի տարբերակ, որոնք խոստանում են նոր ու թարմ տպավորություններ:

ԼԱԹԱՐ

Ընդարձակ լողավազան, հաճելի երաժշտություն, հանգիստ մթնոլորտ և ամռան շոգը կոտրելու համար իդեալական պայմաններ. Latar Complex-ի տարածքում գտնվող լողավազանը գուցե դառնա այս ամռան ամենահաջող ընտրություններից մեկը: Այստեղ կարող է ամառային օրը վայելել միաժամանակ հարյուրից ավել մարդ: Չնայած դրան՝ լողավազանը ցանկալի վայր է ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ հանգստի սիրահարների համար: ՙԼաթարին՚ առանձնահատուկ է դարձնում նաև լողավազանից դեպի Արարատ բացվող գեղեցիկ տեսարանը: Մի խոսքով, այն հետաքրքիր կարող է լինել ինչպես տեղացիների, այնպես էլ օտարերկրացի հյուրերի համար: Լողավազանին կից գործում է նաև բար-սրճարան՝ համեղ ուտեստներով ու զովացնող ըմպելիքներով:

Օրը ՙԼաթարում՚ անցկացնելու համար անհրաժեշտ է 8000-10 000 դրամ:

03

ԿՈՎԿԱՍ

Եթե դուք արդեն թրջվել եք  քաղաքի ՙամենահայտնի՚ ջրերում, իսկ սիրտը համառորեն նորություն է ուզում, նշանակում է ՙԿովկաս՚ գնալու ժամանակն է: Վերաբացված ՙԿովկաս՚ բուտիկ-հյուրանոցի տարածքում գտնվող բացօթյա լողավազանը ճիշտ ընտրություն է թեժ pool party-ների, հիշվող տարեդարձերի համար: Երիտասարդական միջավայրով և ժամանցի համար նախատեսված բոլոր պայմաններով՝ ՙԿովկասն՚ ամենօրյա հանգստի հրաշալի տարբերակ է: Այստեղ մուտքի արժեքը 6000-7000 դրամ է:

cmyk kovkas

ՎԱՀԱԿՆԻ

Շոգն անտանելի՞ է… Զանգեք ընկերներին, հորդորեք ընտանիքին ու վերցրեք ձեր լողազգեստը. քաղաքային աղմուկից կտրված, բայց և մայրաքաղաքին շատ մոտ Vahakni Pool and Bar-ն է: Այստեղ համեղ կոկտեյլներից  ու արևայրուքից բացի կարելի է նաև օգտվել սպա ծառայություններից, այցելել նարգիլեի զոնա: Լողավազանի տարածքից դուրս կա նաև ֆուդկորտ:

Վահակնին հատկապես հարմար է ընտանեկան հանգստի համար. այստեղ չեն ձանձրանա նույնիսկ ամենակամակոր երեխաներն ու խստապահանջ մեծահասակները: Չե՞ք ուզում լողալ, խաղացեք փորձառու անիմատորների հետ, պարեք, կերեք կամ խմեք: Ի դեպ, մինչև երեք տարեկան երեխաների մուտքն անվճար է, 4-12 տարեկանների տոմսի արժեքը 3000-4000 դրամ է, մեծահասակներինը՝ 5000-6000 դրամ:

19029217_1066181183513013_1696588184432795307_n

ՄՈւԼՏԻ ԳՐԱՆԴ ՓԱՐԱՎՈՆ

ՙՄուլտի Գրանդ Փարավոն՚ հյուրանոցի լողավազանում ջուրն այնքան տաք է, որ կարելի է ողջ օրը վայելել այն և այնքան մաքուր, որ չարժե անհանգստանալ, եթե հանկարծ ու… խմեցիք: Թե հաջողվի կտրվել ջրային վայելքից, անպայման պետք է օգտվել նաև խոհանոցից: Եվ այս ամենը՝ երաժշտական հաճելի ռիթմերի ուղեկցությամբ: Լողավազանը կարող է գոհացնել թե° ակտիվ և թե° պասիվ հանգստի սիրահարներին. առանձին հատվածներում երաժշտություն գրեթե չի լսվում: Մուտքի արժեքը 6000-8000 դրամ է, իսկ մինչև 6 տարեկանների մուտքն անվճար է:

4

ԶԻՓԼԱՅՆ

Օգտվել զիփլայնից՝ գերազանցելով ակնթարթորեն անցնող ամռան արագությունը և վայելելով Ենոքավանի բնությունը. Yell Extreme Park-ը տալիս է այս հնարավորությունը: Այստեղ կա Զիփլայնի հինգ ճոպանագիծª 1728 մ ընդհանուր երկարությամբ, որոնցից ամենակարճը 135 մ է, իսկ ամենաերկարը՝ 750մ: Եթե որոշել եք թռչել 200-300 մ բարձրությամբ բոլոր ճոպաններով, ապա իմացեքª պետք է մոտավորապես 1,5 ժամ: ՙՄեկ գծով՚ թռչելու համար հատուկ բուժզննում անցնելու կարիք չկա, պարզապես պետք է նախօրոք ծանոթանալ անվտանգության կանոններին, ֆիքսել, որ չունեք առողջական լուրջ խնդիրներ և նախապատրաստել 11 000-15 000 դրամ:

21273335_576075342516669_7206719440214468368_o

zip-lining-at-hunter-mountain-in-the-catskills-7d227ecd15cd18be

ՊԱՐԱԳԼԱՅԴԻՆԳ

Սավառնել ամպերի մեջ, լինել վեր սարերից, քարերից, ձորերից. պարագլայդինգը բարձրության ու էքստրիմի հանդեպ սերն ապացուցելու լավագույն տարբերակներից է: Հայաստանի տարածքում Yell Extreme Park-ն առաջարկում է թռչել Սևանից, Գառնիից և Եղվարդից:  2000-ից մինչև 5000 մ բարձրությունից թռիչքներն իրականացվում են հատուկ մասնագետի հետ միասին, իսկ թռիչքը տևում է մոտ 30 րոպե: Ինչպես զիփլայնի դեպքում, այստեղ ևս հատուկ բուժզննման կարիք չկա, միայն անհրաժեշտ է հետևել անվտանգության կանոններին:

Ամառային հերթական օրը պարագլայդինգով նշանավորելու համար անհրաժեշտ է 48 000 դրամ, իսկ պահն անմահացնելու մասին կարող եք չմտածել. թռիչքից հետո կստանաք նաև լուսանկարները:

Ի դեպ, Yell Extreme Park-ն առաջարկում է նաև ակտիվ հանգստի այլ էքստրեմալ տարբերակներª փեյնթբոլից մինչև լեռնային հեծանվասպորտ, ձիով արշավներից մինչև off-road, զորբինգ և ոչ միայն:

paragliding

ԶԲՈՍԱՆՔ ՕԴՈւՄ

Օդապարիկով դեպի երկինք ուղղությունն այս ամռան ամենասպասված թռիչքը կարող է լինել, եթե, իհարկե, հավաքեք ողջ համարձակությունը և մոտավորապես 100 000 դրամ (թռիչքի արժեքըª մեկ անձի համար): Թռիչքի բարձրությունը մինչև 1000 մ է, այն տևում է 1 ժամ, իսկ ընթացքում կարելի է վայելել սուրճ, թեյ, շամպայն, քաղցրավենիք և, իհարկե, ազատության և էքստրիմիª օդապարիկից փոխանցված չափաբաժինը: Սիրելիին ամուսնության առաջարկ անելուց մինչև ընկերներով թռչելու գաղափար. Skyball-ի հետ հնարավոր է իրականացնել օդում լինելու երկրային երազանքըª վերջում ստանալով հատուկ պատվոգիր ու անմոռանալի օրվա լուսանկարներ:

18620873_1915761098667167_27422714540619961_o

ԶԲՈՍԱՆՔ ՈւՂՂԱԹԻՌՈՎ

Եթե արդեն շրջել եք Հայաստանի ողջ տարածքով ու տեսել ամեն հնարավորը, ապա ժամանակն է երկիրը տեսնել վերևից և ուղղաթիռի թռիչքի բարձրությունից: Armenian Helicopters-ն այս առիթով առաջարկներ ունի. ուղղաթիռով էքսկուրսիաներ կարելի է անցկացնել ինչպես ողջ երկրի տարածքում՝ նախապես ընտրված երթուղիներով, այնպես էլ միայն Երևանում: Ուղղաթիռով թռիչքի նվազա•ույն տևողությունը 15 րոպե է, արժեքըª 35 000 դրամ: Ի դեպ, Armenian Helicopters-ն առաջարկում է նաև արտագնա տուրեր: Տուրերն անցկացվում են Robinson R66 (չորս ուղևոր և մեկ օդաչու) և Eurocopter EC 130T2 (վեց ուղևոր և մեկ օդաչու) ուղղաթիռներով:

vertalot

33497834_634162916936246_6795787123074007040_n

ԴԱՅՎԻՆԳ` ՍԵՎԱՆՈւՄ

Տարածաշրջանի ամենամեծ քաղցրահամ լճում դայվինգով զբաղվելու ցանկությունն արդեն իրականություն է: Շուրջ 250 տեսակի բույսեր և ձկներ, արհեստական խութեր և նույնիսկ խորտակված նավեր. ArmDiving-ի հետ այս ամենը կարելի է տեսնել սեփական աչքերով: Բայց մինչ այդ անհրաժեշտ է անցնել հատուկ դասընթաց՝ սովորելու անվտանգ դայվինգի հմտությունները: Լճի խորությունը զգալուց ու չափելուց առաջ նախ պետք է փորձնական սուզումներ անել լողավազանում: Սա կարող է տևել մինչև մեկ շաբաթ: Ի դեպ, ArmDiving-ն առաջարկում է սկուբա դայվինգ, հաջորդ տարվանիցª ֆրդայվինգ, որի շնորհիվ կարելի է շնչառությունն ավելի երկար պահել ջրի տակ` առանց թթվածին պարունակող լրացուցիչ սարքավորումների: Սուզվելուց առաջ անհրաժեշտ է պատասխանել հարցաշարի. որոշ հիվանդությունների դեպքում դայվինգով զբաղվելը հակացուցված է: Լողավազանում անցկացվող պարապմունքները, դասընթացները, ապահովագրությունը, սարքավորումների տրամադրումը և, քննություն հանձնելու դեպքում, միջազգային PADI հավաստագիրը ներառյալ` դայվինգն, արժե 150 000 դրամ:

111111111111111111

ATV EXTREME ARMENIA

Սարերով, անտառներով ու ձորերով. ATV Extreme Armenia-ն առաջարկում է ստանալ ադրենալինի չափաբաժինª համադրված ծաղկաձորյան գեղեցիկ տեսարաններով: Դժվարանցանելի ճանապարհները և առաջին հայացքից անմատչելի թվացող բարձունքները թիկունքում թողնելովª կարող եք վայելել էքստրեմալ հանգստի ձեր նախընտրած տարբերակը: Ամենագնացներով, բայց առանց արկածների ու ավելի հանգիստ տարբերակը նախընտրողների համար նախատեսված է մեկժամանոց տուր:

Ակտիվ տուրերի սիրահարների համար գործում են երկու կամ երեքժամանոց փաթեթներª վերելք դեպի 2851 մ բարձրություն ունեցող Թեղենիս լեռը: Այս բարձունքից կարելի է վայելել Արագածը, Արարատն ու Սևանը:

IMG_8043

անդրադարձը` Անահիտ Հակոբյանի