Recent posts
To top
19 Oct

EX NIHILO Paris-ի FRENCH AFFAIR բույրը` Hermitage-ում

Rive gauche-ի շնչով և ֆրանսիական ամենահյութեղ նոտաներով՝ Երևանում է EX NIHILO Paris-ի
FRENCH AFFAIR բույրը: Հայաստանյան բացառիկ շնորհանդեսը առաջին քայլն է, հետո բույրը կներկայացվի
նաև միջազգային ասպարեզում:
Նոր օծանելիքը մարմնավորում է իրական գայթակղություն ու խաղում գենդերային կոդերի հետ: Բերգամոտի, վարդի
և վետիվերի մաքուր ու առկայծող նոտաները աստիճանաբար մարում են՝ էլ ավելի ընդգծելով Avant-Garde Շիպրի
հարստությունը:
Ֆրանսիական EX NIHILO բրենդի և նոր բույրի մասին մենք զրուցեցինք Hermitage-ում, ապրանքանիշի
հիմնադիրներից մեկի՝ Սիլվի Լոդեի հետ:

Image00004

-Ես ցանկանոմ եմ իմանալ, թե ինչպես ստեղծվեց ապրանքանիշը և ո՞րն է EX NIHILO-ի գլխավոր
առանձնահատկությունը:
-Այս ապրանքանիշը ստեղծել ենք երեք հոգով, Բենուան, Օլիվիեն և ես: Այս մարդկանց հետ աշխատանքը շատ հեշտ
է, նրանք թիմի մարդիկ են, զգում են թիմի ոգին, իսկ մենք փոխլրացնում ենք իրար: Յուրաքանչյուրս անում ենք մեր
աշխատանքը, ես աշխատում եմ պարֆյումի կոմերցիոն մասով, Բենուան մեր թիմի «մեծն-կրեատիվն» է՝ նա
զբաղվում է մարքեթինգով, հաղորդակցությամբ, ինչպես նաև դիզայնի և շատ այլ հարցերով, Օլիվիեն զբաղվում է
մենեջմենթով և վերջապես՝ֆինանսական հարցերով: Սա իրոք համակարգված և թիմային աշխատանք է, կարծում եմ՝
հենց սա է զարգացնում մեր ապրանքանիշը: EX NIHILO-ն իրոք օրիգինալ գաղափար է, կարծում եմ մեզ հաջողվել
է ստեղծել երազանքի ապրանքանիշ: Մենք իրոք փորձել ենք բոլոր ասպեկտներով մարտահրավեր նետել պարֆյումի
լյուքս չափանիշներին՝ համադրելով ստեղծարարությունը, բրենդի ինքնությունը՝ օծանելիքի մյուս կարևոր
չափանիշների հետ: Աշխատել ենք ապրանքանիշով ընդգծել ֆրանսիական Avant-Garde-ը:
Ի դեպ,  FRENCH AFFAIR օծանելիքի տուփը ևս կառուցված է նորարարության սկզբունքով, այն լույսի, շոգի
պայմաններում շարունակում է մնալ իդեալական:
Սրանք փոքրիկ դետալներ են, որոնց շնորհիվ, մեր կարծքիով, կազմվում է լյուքսը:
Առաջին հայացքից անտեսանելին են, բայց հենց սրանք են լյուքս պարֆյումի առանձնահատկությունները:

Image00001

   EX NIHILO-ն   լատիներեն արտահայտություն է, որ նշանակում է «արարում ոչնչից», արդյո՞ք հնարավոր է
ստեղծել պարֆյում «ոչնչից»:
-Լավ միտք է: Մեզ համար պարֆյումի ստեղծման կարևորագույն մասը կրեատիվությունն է, EX NIHILO-ն հենց դա
է՝ կրեատիվության ազատությունը: Այստեղ ակընհայտորեն պատմվում է ազատության մասին, ոգեշնչման մասին:

-Դուք ստեղծում եք օծանելիք, իսկ ո՞րն է Ձեր նախընտրած բույրը:
-Օ, դժվար հարց է, լինելով ոլորտում, EX NIHILO-ի բոլոր օծանելիքներն էլ իրոք շատ եմ սիրում, և բոլորն էլ
դուր են գալիս անհատապես, ես  փորձել եմ բոլորն էլ:

Image00003

Ի՞նչ է պետք լավ օծանելիք ստեղծելու համար:
-Ես կարծում եմ,  որ լավ օծանելիք ստեղծելու համար պետք է տաղանդ ու կրեատիվություն ունենալ, ոգեշնչում
ստանալ, ստեղծագործելու, ստեղծարարության ազատություն ունենալ, անահատականություն լինել:

-Գրեթե բոլորն էլ ցանկանում են օծանելիք, որ կընդգծի հենց իրենց անհատականությունը: Ինչպե՞ս ստեղծել
պարֆյում , որը կլինի շատ անհատական և միևնույն ժամանակ դուր կգա բոլորին:

-Լավ օծանելիքը պետք է էմոցիա, զգացմունք արտահայտի: Մեկի համար այդ զգացմունքը կարող է ժխտողական
լինել, մյուսի՝ իր ճաշակով: Ատել, թե պաշտել բույրը՝ միևնույն է երկու դեպքում էլ ուժեղ էմոցիա է արտահատվում:
Սա հենց ամբիցիան է, և կարևոր չէ, որ  բոլորը սիրեն դա, բայց եթե մեկը սիրահարվում է այդ բույրին, ուրեմն
պարֆյումը հաջողված է:

Image00005

-Ես միշտ մտածել եմ, որ յուրաքանչյուր օծանելիք մի պատմություն է պատմում:Ո՞րն է FRENCH AFFAIR-ի
պատմությունը:
– Դա կրեատիվության պատմությունն է: Սա գեղեցկության ժեստ է,միևնույն ժամանակ այն հասանելի է շատերին,
իրոք  փոխանցում է լյուքսն ու ստեղծարարությունը:
Ի դեպ, մեզ համար կարևոր է, որ մեր օծանելիքները ներկայացվեն նաև լյուքս տարբերակով, ինչպես այստեղ է`
Hermitage-ումՙ ճիշտ սպասարկմամբ, ճիշտ մարքեթինգով: Հենց սա է հաջողության բանալին:

Զրույցի վերջում Սիլվի Լոդեն ասաց, որ արդեն հասցրել է ընթրել հայկական ռեստորանում և հիացած է
կերակուրների համով: Երևանը հավանել է, որոշ շինություններ էլ նրան Փարիզն են հիշեցրել: Այս խոսքի վրա
ավելացրեց` իսկ գիտե՞ք, որ FRENCH AFFAIR-ը ստեղծելիս ոգեշնչվել ենք  նաև Սերժ Գենսբուր- Ջեյն Բիրկին
զույգով:

Լուսանկարնեը՝ Դավիթ Դավթյանի