Այսօր՝ ընդամենը մի քանի ժամից, իսկ ավելի կոնկրետ ժամը 23:00-ին Հանրային Հեռուստաընկերության ուղիղ եթերում կդիտենք մեր երկիրը ներկայացնող Իվետա Մուկուչյանի ելույթը: Առաջին կիսաեզրափակչում հանդես են գալու հետևյալ երկրների ներկայացուցիչները, հետևյալ հաջորդականությամբ՝ Ֆինլանդիա, Հունաստան, Մոլդովա, Հունգարիա, Խորվաթիա, Նիդերլանդներ, Հայաստան, Սան Մարինո, Ռուսաստան, Չեխիա, Կիպրոս, Ավստրիա, Էստոնիա, Ադրբեջան, Մոնտենեգրո, Իսլանդիա, Բոսնիա- Հերցեգովինա, Մալթա: Ամեն տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթը հավաքում է 180 մլն հանդիսատես: Հայաստանը մասնակցում է 2006 թ-ից: Այսօր Իվետա Մուկուչյանը հանդես կգա 7-րդը: Իվետայի մրցութային հանդերձի դիզայնի հեղինակը Արևիկ Սիմոնյանն է, ով գլխավորում է Kivera Naynomis նորաձևության տունը: Բեմական հագուստի ընդհանուր կոնցեպտը, սակայն մշակվել է ռեժիսոր-խորեոգրաֆ Sacha Jean Baptiste-ի կողմից: Նշենք նաև, որ երգչուհու մեյք ափն ու վարսահարդարումը Իվետան վստահում է միմիայն իր քույրիկին, ով գտնվում է այժմ իր կողքին: Այսօր կապնվել ենք մեր գործընկերներին, որոնք գտնվում են Ստոկհոլմում և մանրամասնորեն տեղեկացել ենք, երգչուհու ընթացիկ աշխատանքների մասին: Յուրաքանչյուր ելույթից առաջ Իվետան միայն 1,5-ից 2 ժամ նախապատրաստվում է, այս պահին երգչուհին կենտրոնացած է իր ելույթի, հարցազրույցների և կարևոր հանդիպումների վրա, շատ կարևորում է նաև հանգիստը, առանց, որի անհնար է: Հանրային Հեռուստաընկերության եվրատեսիլյան ողջ աշխատանքային թիմը այժմ գտնվում է Իվետայի կողքին: Կանխատեսումներին դեռ չենք անդրադառնա, սակայն կարող ենք նշել, որ այժմ ամբողջ եվրատեսիլյան անձնակազմը անում է ամեն ինչ, որպեսզի Իվետան ունենա փայլուն և շլացնող ելույթ…Հորդորում ենք բոլոր Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցներին քվեարկել Իվետա Մուկուչյանի օգտին ,հիշեցնենք, որ Հայաստանը ներկայանալու է 7-րդը: Սա ևս մեկ հնարավորություն է ապացուցելու , որ Հայաստանը միասնական է և ուժեղ…