Group M6 ընկերությունը հրապարակել է «Էսկոբար» (Loving Pablo) ֆիլմի նոր թրեյլերը:
Ֆիլմը պատմում է նախորդ դարի ամենահայտնի դեմքերից մեկի՝ Պաբլո Էսկոբարի մասին, ով համատեղում էր քաղաքական գործչի և նարկոբարոնի «ծանր և պատասխանատու» աշխատանքները:
«Էսկոբար» ֆիլմի գլխավոր հերոսները կինոաշխարհի ամենակրակոտ ամուսնական զույգերից են՝ Խավիեր Բարդեմն ու Պենելոպե Քրուզը: Էսկոբարի կերպարում Խավիեր Բարդեմն է, իսկ Պենելոպեն կմարմնավորի լրագրողին, ով սիրահարվել էր Պաբլոյին ու գիրք գրել այդ սիրո մասին: Ի դեպ, ֆիլմի սցենարի հիմքում հենց լրագրողուհու մեմուարներն են:
Կինոժաավենի ռեժիսորը՝ եվրոպական կինոյի ասպարեզում բազմաթիվ մրցանակներ ունեցող, իսպանացի Ֆերնանդո Լեոն դե Արանոան է: Ֆիլմը վարձույթում կհայտնվի ապրիլի 18-ին: