Recent posts
To top
2 May

Ես մրցակցությունից դուրս եմ. Վիկա Մարտիրոսյան

unnamed (7)

Պարուհի Վիկա Մարտիրոսյանն ու նրա «Ամարաս»  խումբը ներկայացրել  են նոր տեսահոլովակ: 20 տարվա պատմություն ունեցող «Ամարասի» համար, ըստ Վիկա Մարտիրոսյանի, այս տեսահոլովակն ունենալու պահն արդեն հասունացել էր. «Նոր տեսահոլովակի կարիք էի զգում, բայց ժամանակ չէի ունենում: Ուզում էի այնպիսի տեսահոլովակ, որտեղ միայն «Ամարասը» կլինի:  Տեսահոլովակի ռեժիսորն Արտյոմ Աբովյանն է, մարդ, ում ես համարում եմ ամենատաղանդավորն ու պրոֆեսիոնալն իր ոլորտում:  Բազմիցս աշխատել եմ նրա հետ, Արտյոմը նաև Նանուլի տեսահոլովակի ռեժիսորն է»:

unnamed (5)
Տեսահոլովակում ներկայացվում է «Ամարասի» պարային առօրյան՝ նոր ռիթմով, յուրահատուկ ձևով:
Հոլովակի ստեղծման գործում Վիկա Մարտիրոսյանին աջակցել են վաղեմի ընկերներն ու ոլորտի պրոֆեսիոնալները: Խոսելով տեսահոլովակի երաժշտության մասին ՝ պարուհին նշում է. «Ամենաժամանակակից երաժիշտներից ու վաղեմի ընկերներիցս մեկը՝ Նիկ Էգիբյանն է գրել երաժշտությունը: Նա այն մարդն է, ում հետ կարող էի աշխատել իմ ուզած ձևով»:

unnamed (1)
Վիկա Մարտիրոսյանի խոսքով՝ իրենք նպատակ չեն ունեցել, որ հոլովակը հիթ դառնա. ավելի կարևոր է, որ այն պարային հիթ լինի. «Ես մրցակցությունից դուրս եմ, որովհետև այդ տարիքից դուրս եմ եկել»,- եզրափակում է «Ամարասի» սիրտը:
Եվս մեկ նոր աշխատանք ներկայացնելու պլաններ արդեն կան, բայց Վիկան չբացեց փակագծերը, միայն ասաց՝ Նանուլի նոր տեսահոլովակից հետո միայն:unnamed (2)

#Move հոլովակի ռեժիսորն Արտյոմ Աբովյանն է, նկարահանումներն անցկացվել են 21TV-ում: Գեղեցիկ տեսքն ու փայլն ապահովել են ոճաբան Արմեն Գալյանը և վարսահարդար Սեդրակ Գաբարյանը,  make-up-ը՝ Beauty Fabric-ի: Տեսահոլովակի նկարահանումներին մասնակցել են «Ամարասի» սաներից թվով 110-ը:

unnamed (4)

unnamed (6)unnamed (8)

unnamed (7) image1 image2 (1) image2 vxvdsz xcvsdvg