Recent posts
To top
8 Nov

Երբ անկեղծանում է Քեյթ Մոսը

Image00010

Աշխարհի ամենագեղեցիկ մոդելներից մեկը, ակնհայտորեն, Քեյթ Մոսն է: Նարն չեն խանգարում ոչ տարիքը, ոչ էլ նոր սերնդի եռանդն ու ավյունը. Քեյթը «հավերժականներից է»: Իսկ նրա անվերջ քննարկվող ու միշտ արդիական լինելու գաղտնիքներից մեկն էլ, հավանաբար, այն է, որ հաճախ չի խոսում իր մասին, որոշ բաներ խնամքով թաքցնում է ու գիտի առեղծվածային լինելու բոլոր «հնարքները»:

Չնայած քչախոսությանը՝ նախորդ ամիս Քեյթը բացառություններ է արել՝ այդ թվում նաև The Telegraph-ի համար:

«Ես ուղղակի հետևում եմ բնազդներիս և ոչ մի դեպքում՝ թրենդին: Տրամաբանությունս է ինձ տանում, հենց սա էլ օգնում է, որ տարիներ շարունակ պահպանեմ հետաքրքրությունը  մասնագիտությանս հանդեպ»:

Աստղը պատմել է, որ իր նոր գործակալության աշխատանքները գրավում են ու հետաքրքիր են. ինքը սիրում է երիտասարդներին շանս տալ:

Քեյթը չկա սոցցանցերում և փոխարենն օրը ուրիշ բաներով է լցնում՝ օրինակ՝ զբոսնում է շան հետ կամ յոգայով զբաղվում: 44-ամյա մոդելը, առանց հանրային ուշադրության, շարունակում է դաստիարակել դստերը և լավ ժամանակ անցկացնել հին ու լավ ընկերների հետ: