Recent posts
To top
31 Jul

Epic Eye. Էլեկտրոնային և ռոք երաժշտության միջազգային փառատոն՝ Ծաղկաձորում

Image00007

3 EPIC օր և երաժշտության ու արվեստի բացօթյա միջազգային փառատոն. EPIC EYE երաժշտության և արվեստի փառատոնը առաջին մասշտաբային բացօթյա փառատոնն է Հայաստանում, որը նախատեսում է հյուրընկալել 10.000 մասնակից ինչպես Հայաստանից, այնպես էլ հարևան երկրներից:

EPIC EYE music & arts festival

Օգոստոսի 17-19-ին Ծաղկաձորում կկայանա ամենաէպիկ փառատոններից մեկը՝ Epic Eye-ը:

Երկրորդ անգամ անցկացվող այս փառատոնն արդեն հասցրել է ներառվել ԱՊՀ տարածքում կայանալիք լավագույն 5 երաժշտական փառատոնների ցանկում: Կազմակերպիչների խոսքով՝ այս տարի ակնկալվում է մասնակցությունների երկրորդ ալիքը:

Image00002

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում կազմակերպիչները պատմեցին սպասվելիք փառատոնի և սպասվող իրադարձությունների մասին:
Օգոստոսին Հայաստան են ժամանելու ռոք բենդեր և հայտնի արտիստներ՝ ներկայացնելով կատարումներ էլեկտրոնային և ռոք երաժշտության ժանրերում, լրացուցիչ հետաքրքրություն առաջացնելով դեպի Հայաստանը: Փառատոնի ընթացքում ելույթ կունենան ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան արտիստներ՝ ներկայացնելով կատարումներ բացառապես իրենց երգացանկից:

Image00001

Այդ օրերին Հայաստանում սպասեք Paji-ին, Ten Walls-ին, ֆրանսիական The Voice-ից հայտնի Pierre Edel-ին, հայկական Nemra-ին, Dogma-ին, Vordan Karmir-ին, Supacooks-ին և ոչ միայն:

Image00011

Փառատոնի ընթացքում հյուրերը հնարավորություն կունենան ոչ միայն վայելել սիրելի ռիթմերն, այլ նաև օգտվել առաջարկվող սննդի, խմիչքի ու խաղերի ծառայություններից:

Տոմսերի, ինչպես նաև հավելյալ ծառայությունների մասին ամբողջական տեղեկատվությունը կարող եք գտնել փառատոնի պաշտոնական կայքում՝ www.epiceyefestival.com:

Image00004 Image00005 Image00007 Image00008