Recent posts
To top
9 Aug

Վրաններ, ռոք, էլեկտրո և EPIC-ական մթնոլորտ. Ծաղկաձորը սպասում է

Image00001

Օգոստոսի 17-ից 19-ը՝ վրաններով, լավ երաժշտությամբ ու բարձր տրամադրությամբ Ծաղկաձորում կանցկացվի այս ամռան ամենասպասված ու էպիկ միջոցառումներից մեկը՝ Epic Eye-ը:

Ռոք և էլեկտրոնային երաժշտության եռօրյա փառատոնն առաջին մասշտաբային բացօթյա փառատոնն է Հայաստանում, որը նախատեսում է հյուրընկալել 10.000 մասնակից ինչպես Հայաստանից, այնպես էլ հարևան երկրներից:
Փառատոնի ընթացքում ելույթ կունենան հայ  և արտասահմանցի արտիստներ՝ ներկայացնելով կատարումներ բացառապես իրենց երգացանկից:

EPIC EYE music & arts festival

Բացի այդ, EPIC EYE երաժշտության և արվեստի փառատոնում կգտնեք մեծ Food Court՝ լի տարատեսակ ուտելիքներով ու խմիչքներով թե՛ մսի սիրահարների, թե՛ բուսակերների ու վեգանների համար:
Սա նոր ընկերներ ձեռք բերելու, ընկերների հետ լավ ժամանակ անցկացնելու և ամառը լավ հիշողություններով հարստացնելու տարբերակ է:

Image00002

Երկրորդ անգամ անցկացվող այս փառատոնն արդեն հասցրել է ներառվել ԱՊՀ տարածքում կայանալիք լավագույն 5 երաժշտական փառատոնների ցանկում: Այնպես որ՝ սիրելի երաժշտության ռիթմերի տակ գիշերներ լուսացնելու համար այլևս պարտադիր չէ երկրի տարածքից դուրս գալ. ուղղակի ֆիքսեք՝ օգոստոսի 17, 18, 19:
Մարզաձևերի համար ևս հատուկ տարածք  է լինելու՝ ներառյալ ֆուտբոլ, վոլեյբոլ, զիփլայն, զորբինգ, զումբա, հովերբորդ և այլն:

Image00001

Մի խոսքով, անմոռանալի զգացողություններին ընդառաջ գնալու համար բավական է  www.epiceyefestival.com կայքը փորփրել ու տոմսեր ձեռք բերել: