Recent posts
To top
25 Mar

Take it easy. Էմմա Հակոբյան

emma hakobyan

 

Շաբաթն ավարտվում է, երկար հարցազրույցներ կարդալու ցանկությունը՝ նվազում:
Մենք աշխատել ենք ողջ շաբաթ ու հիմա ասում ենք ՝ take it easy:

Ընդունեք ամեն ինչ թեթև տանելու մեր հորդորը ու ամեն շաբաթ կարդացեք El.am-ի նոր շարքը:
Այս անգամ  «take it easy» է ասում ArmNews հեռուստաընկերության հաղորդավարուհի Էմմա Հակոբյանը:

-Ի՞նչը կհաղթեր քաջ հերոսին , թե չլիներ կինն ու գինին:

-Բրյուս Լին:

– Ուղիղ եթերում «ուրախ կիքսեր» ունեցե՞լ եք:

-Կիքսերը ուրախ չեն լինում:

– Ո՞վ է ֆիլմարտադրության «ամենաանփառունակ սրիկան»:

-Իր ֆիլմում Հիտլերին ինքնաձիգից սպանած ռեժիսորը:

emma hakobyan

– Ինչպե՞ս եք Ձեզ մոտիվացնում:

-Աշխատանքով:

            -Ձեզ հետաքրքրում է «ի՞նչ եփել այսօր» հարցը:

-Դեռ ոչ, բայց գիտեմ, որ այդ օրը գալու է:

 -Ո՞ր պետությունում են ապրում ահաբեկիչները:

-Ահաբեկիչները չեն ապրում, նրանք մահանում են:

-Հավանակա՞ն է, որ առաջիկա 8 տարում Տաջիկստանը դառնա Սինգապուր:

-8 տարում դժվար թե: Երևի՝ 20:

-Fashion ամսագիր, որի շապիկին կուզեիք հայտնվել:

-Vogue:

emma hakobyan

-Կա՞ պատմական մի կերպար, ում մասին կուզեիք վավերագրական ֆիլմ նկարել:

-Ադոլֆ Հիտլեր:

– Ինչպե՞ս  փոխել աշխարհը, երբ կախարդական փայտիկը գողացել են:

-Դիմել սուպերհերոսներին:

– Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենահիշվող հարցազրույցը:

-Իմ ամենաառաջին հարցրազրույցը՝ ամենաառաջին ռեպորտաժիս համար, ոչ այդքան հայտնի երաժշտի հետ:

emma hakobyan

                       -Ի՞նչ խմել ուրբաթ երեկոյան:

                         -Իսկ ի՞նչ կա:

-Ձեր ձայնը «կտրված է», իսկ դիմացի փողոցով անցնում է Թոմ Հարդին: Ինչպե՞ս գրավել նրա ուշադրությունն ու լուսանկարվել:

-Փողոցն անցնելիս բախվել անցնող ավտոմեքենային և տանջահար դեմքով փռվել ասֆալտին:

IMG_2235
– Ո՞ւմ նկարն էր Ձեր սենյակի պատին, երբ 15 տարեկան էիք:
-Սենյակիս պատին երբեք նկարներ չեն եղել, չեմ սիրում կողմնակի հայացքներ:

-Ինչի՞համար են կանոնները:

-Չտարբերվելու:

– Ինձ մի «փախած»  հարց կտա՞ք:

-Մի հարց կա, փախել է, բռնե՞նք: