Recent posts
To top
13 Jul

էմիլիա Կլարկը՝ բաց տեսարանների մասին

Image00007

Աշխարհը սպասումէ «Գահերի խաղը» հեռուստասերիալի 7-րդ եթերաշրջանին, իսկ գլխավոր հերոսներից մեկը՝ Էմիլիա Կլարկը, սերիալի մեկնարկին ընդառաջ, հայտնվել է ամերիկյան Elle-ի շապիկին: Էմիլիայի հերոսուհի  «վիշապների մայրը» նաև տղամարդկանց ուշադրության կենտրոնում է. ֆիլմում նրան ևս կարելի է տեսնել բաց տեսարաններում՝ մարմնի բացված հատվածներով:

Image00009

Խոսելով այս մասին՝ նանշել է, որ բռնության ու բաց տեսարաններին սովորել է և սովորել է նաև թեթև տանել՝ իրեն ուղղված վատ հայացքները:  Դերասանուհին նեգատիվը զգում է՝ հատկապես կանանց կողմից ու նշում.«Իսկական խնդիր է, երբ կինը ատում է մեկ այլ կնոջ, դրանից տխրում եմ»:

Վերհիշելով սերիալի բաց տեսարանները, Կլարկը խոստովանել է Միխայիլ Խայշմանի/Դարիո Նահարիս/ հետ անկեղծ կադրերում նկարվելուն երկար է սպասել. «Ես կարդացի սցենարը ու մտածեցի՝ «աստված ջան, վերջապես»:

Image00008

Չնայած երկրպագուներին շարունակում է մտահոգել այն լուրերը, որ սիրելի Դեյներիսը 7-րդ եթերաշրջանում մահանում է, դերասանուհին ոչ մի չակերտ ու փակագիծ չի բացել: