Recent posts
To top
21 Nov

Էմիլի Ռատակովսկի. մսեղենի սիրահար, հյութալի և նախանձելի կազմվածքի տիրուհի

Էմիլի Ռատակովսկին աշխարհի ամենահայտնի ու սիրված մոդելներից մեկն է, նրա կազմվածքը ցանկալի է տղամարդկանց համար և նախանձելի՝ կանանց: Գեղեցկուհին ավելորդ գրամներ չունի, անկաշկանդ կարող է հագնել ցանկացած զգեստ և լուսանկարվել ցանկացած լողազգեստով:

Էմիլիի արտաքին տեսքին նայելով կարելի է ենթադրել՝ նա խիստ դիետաների և խստապահանջ սննդաբանների «գերին է», բայց ոչ. գեղեցկուհին, պարզվում է, ոչ էլ մտածում է բանջարեղենային աղցաններով կշտանալու ու կազմվածքին խստորեն հետևելու մասին:

Image00015

Էմիլին խոստովանել է, որ օրն առանց մսի, օր չէ, իսկ լավ խորոված միսը՝ երանելի ուտելիք է, որից հրաժարվել չի կարողանում:  «Ես մեծացել եմ Տեխասում և չեմ էլ թաքցնում, որ սիրում եմ տեղը տեղին ուտել: Բանջարեղենային աղցաններն ինձ համար չեն»,- ասում է գեղեցկուհին:

Բուրգեր և գարեջուր, կրուասան, ֆրի և շատ այլ մթերքներ. Էմիլին ոչ միայն սիրում է ուտել, սրանք, այլ նաև լուսանկարել ու տեղադրել ինստագրամում՝ ապացուցելով՝ «դաժան սննդակարգ» չունի:

Չնայած սրան՝ Էմիլին նշում է՝ ինքը սիրում է ուտել սեփական ձեռքերով պատրաստվածը. այդպես ավելի հեշտ է կալորիաները հաշվելը:

Ռատակովսկու ոչ խիստ սննդակարգը մեղմացվում է սպորտային պարապմունքներով, յոգայով ու փիլատեսով: Արդյունքը վկա՝ հնարավոր է: