Recent posts
To top
3 Aug

el-ի թիմը Nairian-ում.

lll

Ամերիկայից դեպի Հայաստան և թիկունքում, թողելով Սիլիկոնային հովիտը. Անահիտ Մարկոսյանն ու ամուսինը՝ Արա Մարկոսյանը հայկական  Nairian ապրանքնաիշի հիմնադիրներն են: Հայկական արտադրության կոսմետիկա և խնամքի պարագաներ ստեղծելու միտքն առաջացել է Թեղուտի խնդրից հետո: Անահիտ Մարկոսյանն ասում է.

«Այդ ժամանակ Թեղուտի խնդրով էի հետաքրքրված և հետաքրիքր էր մտածել այնպիսի  այլընտրանքային աշխատանքի մասին, որի շնորհիվ մարդիկ կկարողանային օգուտ ստանալ բնությունից՝ չվնասելով այն: Մտքի զարգացմանը նպաստեց նաև այն, որ միշտ հետաքրքված եմ եղել եթերային յուղերով ու բնական կոսմետիկայով: Այսպես առաջացավ եթերային յուղերը բազմացնելու, ապա՝ համաշխարհային բրենդ ստեղծելու գաղափարը»:

Nairian-ի հիմնադրման գլխավոր պատճառներից մեկը հենց հայկական ապրանքանիշը աշխարհին ճանաչելի դարձնելն էր՝ ներկայացնելով էկո-արտադրանք:

Բացառապես բնական միջոցներով պատրաստվող կոսմետիկ միջոցներն այժմ ներկայացված են աշխարհի տարբեր երկրներում: Մոտ երեք շաբաթ առաջ Վրաստանում բացվել է Nairian-ի խանութ-սրահը, արդեն երեք տարի է՝ գործում է առցանց վաճառք ԱՄՆ-ում:

Նաիրյան արտադրանքը հասանելի է նաև Ռուսաստանում և Հոնկոնգում:

Մենք սեփական աչքերով տեսանք  հայկական արտադրանքի «ամենախորը արմատները». այստեղ՝ ծովի մակարդակից մոտ 1600 մետր բարձրության վրա գտնվող Արագյուղում, իդեալական պայմաններում աճեցվում են մաշկի խնամքի և կոսմետիկ հարդարման համար անհրաժեշտ պարագաների բնական հումքերը:

Nairian-նն առաջարկում է հատուկ խնամք՝ մաշկը խոնավացնող և մաքրող քսուքներ, լոգանքի և մարմնի խնամքի միջոցներ, հակատարիքային և հակակորյակային քսուքներ և ոչ միայն:
Բնության բարիքներն այստեղ շռայլորեն օգտագործվում են հենց մեր օգտին՝ չվնասելով ոչ մեզ և ոչ էլ բնական միջավայրը:

DSC_3454 DSC_3459 DSC_3466 DSC_3470 DSC_3473 DSC_3474 DSC_3475 DSC_3476 DSC_3477 DSC_3481 DSC_3483 DSC_3486 DSC_3487 DSC_3491 DSC_3495 DSC_3497 DSC_3499 DSC_3501 DSC_3503 DSC_3507 DSC_3508 DSC_3509 DSC_3521 DSC_3524 DSC_3528 DSC_3530 DSC_3534 DSC_3536 DSC_3538 DSC_3546 DSC_3550 DSC_3552 DSC_3555 DSC_3560 DSC_3564 DSC_3565 DSC_3573 DSC_3576 DSC_3577 DSC_3578 DSC_3581 DSC_3586 DSC_3589 DSC_3590 DSC_3593 DSC_3594 DSC_3598 DSC_3599 DSC_3600 DSC_3602 DSC_3604 DSC_3606 DSC_3607 DSC_3611 DSC_3613 DSC_3614