Recent posts
To top
23 Jul

eLSi-ի ապրանքանիշի նոր հավաքածուն և այս աշնան պլանները

Image00003

Գործի ժամին՝ միայն գործ. Լիանան հագուստ է ստեղծում նոր աշուն-2019-ի համար, իսկ մենք եկել ենք խոսելու վերջին՝ ամառային հավաքածուի մասին:

-Հիմա տաբա՞տ եք կարում:
-Հիմա ձևվում եմ, հետո՝ կարում:

Բայց խոսենք Ձեր նոր հավաքածուի մասին: Պիտի խնդրեմ, որ պատմեք նոր հավաքածուի ստեղծումից մինչև ֆոտոշարք ընկած ժամանակահատվածի բոլոր մանրամասները:

-Դա ավելի շուտ մեր՝ 2019 թվի ամառային հավաքածուն է, սակայն Հայաստանում սկսեցինք վաճառել հենց այս ամառ: Մենք պետք է մասնակցենք Միլանի նորաձևության շաբաթվան, կրկին «օրացույցում ենք» պաշտոնապես և հավաքածու պետք է ներկայացնենք: Այսինքն՝ վերջին աշխատանքն արդեն 2019 թվականի հավաքածուն է և այն պետք է նախապես պատրատ լիներ թե՚ ֆոտոշարքով, թե՚ մյուս դետալներով:
Ես որոշեցի ստեղծել այնպիսի հագուստներ, որոնք կլինեին Prêt-à-Porter, ի դեպ, դրան նպաստեցին նաև խանութ սրահի բացումն ու նորաձևության շաբաթներին մասնակցությունը:

Նախանձելի թեթևությամբ եք կտրում այս կտորը: Ձեզ մոտ կտոր փչացնել երբևէ
«ստացվե՞լ» է:
– Ընդհանրապես, փչացրած կտոր չունենք… իսկ եթե հանկարծ ինչ-որ բան այն չի լինում, մեկ այլ հետաքրքիր միտք է ծնվում. երբեմն սխալը բերում է հետաքրքիր, նոր մտքի ծագման:

Image00013

Վերջին հավաքածուն էլ էր հետաքրքիր ու նոր մտքերով և հետաքրքիրն այն էր, որ ընտրվել էր
-Գյումրի՚ն…
Հագուստների  մտքի հետ գալիս է նաև ֆոտոշարքի միտքը: Երբ հավաքածուն ստեղծում եմ, միանգամից ֆոտոշարքն էլ եմ մտածում, լուսանկարիչների հետ զրուցում ու հասկանում՝ ինչպես պետք է ստացվի:
Օրինակ՝ այդ հավաքածուն ավելի շատ տեսնում էի հին հայկական շենքերի մեջ, քանի որ ինքս էլ արմատներով Գյումրիից եմ, որոշեցի, որ հենց այնտեղ պետք է լինի ֆոտոշարքը:
Գաղտնիք բացեմ՝ հիմա սպորտային հավաքածու ենք նախապատրաստում և ֆոտոշարքը  անելու եմ բասկետբոլի խաղահրապարակում: Գլամուրային և սպորտային համազգեստներ են՝ համադրվելի  բարձրակրունկներով, սպորտային կոշիկներով  ու աքսեսուարներով:

Իսկ այդ աքսեսուարները eLSi մակնշմա՞մբ են:
-Ո՚չ, դեռ ոչ: Եթե թողարկվեն աքսեսուարներ, ապա միայն իմ էսքիզով, էքսկլյուզիվ: Առայժմ ֆիզիկապես չեմ հասցնում:
Ամառային հավաքածուն արդեն վաճառքում կա՞:
-Քանի որ մենք Հայաստանում ենք, հավաքածուն ստեղծելուց հետո առաջինը հենց այստեղ էլ վաճառում ենք: Այո՚, կա:

Իսկ դրանց նկատմամբ Դուք այստեղ նկատո՞ւմ եք հետաքրքրություն: Ո՞ր տարիքային խմբի  մոտ:
-Մինչև Ձեր գալը հենց այդ թեմայով էինք զրուցում: Տարբեր տարիքային խմբեր են գալիս, հստակ նշել չեմ կարող: Բայց հետաքրքրություն իրոք նկատվում է: Ընդ որում, նույն հագուստը տարբեր  տարիքի կանանց տարբեր կերպ է սազում: Ի դեպ, մենք միակ հայկական ապրանքանիշն ենք, որ  հայկական ստանդարտներն ունենք և հագուստները կարվում են հենց այդ չափսերով:

-Ֆավորիտ հագուստ ունե՞ք նոր հավաքածուում:
-Երևի թե՝ բոլորը: Երբ էսքիզներն անում եմ, հետո փորձում եմ ընտրել հենց ֆավորիտներին՝ հավաքածուում տեղ տալու համար:

Զրույցը սկսեցինք և ընթացքում աշխատում էիք այս տաբատի ստեղծման համար: Ինչքա՞ն ժամանակ է պետք, որպեսզի այն վերջնական և ավարտուն տեսքի գա:
-Մի քանի ժամում կարելի է վերջնական տեսքի բերել, եթե փորձելու, կտրել-կարճացնելու կարիք չլինի: Սա փոքր ինչ ավելի երկար է կարվում, քանի որ կտորը գծավոր է: Պարզ կտորներով աշխատելն ավելի հեշտ է և արագ:

Image00004

Image00006 Image00007 Image00009 Image00010

Image00014 Image00015 Image00016 Image00017 Image00018 Image00019 Image00020 Image00021 Image00022 Image00023 Image00024 Image00027 Image00028 Image00030
Հարցազրույցը՝ Անահիտ Հակոբայնի