Recent posts
To top
7 Sep

Հայ լավագույն դիզայներներից մեկը`Վենետիկի կինոփառատոնի փակ ցուցադրությանը

Image00004

Տարվա ամենակարևոր, ամենաաստղային և մասշտաբային կինոիրադարձություններից մեկը Վենետիկի կինոփառատոնն է:

Այս տարի 74-րդ անգամ կինոսիրողներն ու կինոաստղերը վայելում են ոչ միայն կինոյի, այլ նաև նորաձևության օրերը. էլ ի՞նչ կարմիր գորգ՝ առանց աստղային դեմքերի ու հանրահայտ ապրանքանիշերի:

Հսկայական լսարան և ֆիլմերի գանձարան ունեցող կինոփառատոնի  կարմիր գորգը ոտքերի տակ են  տվել աշխարհի ամենահայտնի ու սիրված դերասանները՝ աշխարհի ամենահայտնի ու սիրված ապրանքանիշերի զգեստները կրելով:

Այս տարին բացառիկ կարելի է համարել նաև հայկական նորաձևության ու դրա մասը կազմող eLSi ապրանքանիշի համար. Վենետիկի կինոփառատոնի շրջանակում կազմակերպված Palazzo Contarini Polignac-իի փակ  ցուցադրությունը դերասանուհի և երգչուհի Թիֆանի Բրաուերը, արքայադուստր Էլնա Մարգրեթը և Անգելա Սայմոնը  կրել են հենց eLSi-ի զգեստները:

21317462_1506048839464907_9221336908229348172_n

Չնայած զբաղվածությանը՝ eLSi-ի հիմնադիր Լիանա Սարգսյանը մեզ ներկայացրեց մեծ իրադարձության փոքրիկ պատառիկները՝ խոստումով՝ Հայաստան վերադառնալուց հետո մենք այս մասին, և ոչ միայն, կխոսենք ավելի մանրամասն:

Image00001

Հայկական նորաձևության եվրապական հաղթարշավի կազմակերպիչը պատմում է.

«Մասանկցելու հրավերը ստացանք Մոսկվայում կայացած ցուցադրություններից մեկի ժամանակ: Նորաձևության ոլորտի փորձագետ Մարիո Բոսելին հաստատեց eLSi-իի մասնակցությունը և մենք ուղևորվեցինք դեպի Վենետիկ: Կինոփառատոնի շրջանակներում անցկացվող այս ցուցադրությանը մասնակցելու համար ողջ աշխարհից ընտրվել է ընդամենը 7 դիզայներ:

Մեր տպավորություններն իրոք շատ վառ են, շատ հետաքրքիր աշխարհ է և մարդուն տալիս է ստեղծագործելու նորանոր մտքեր: Հետաքրքիր ու ոգևորող էր նաև եվրոպացիների արձագանքները, մենք հասցրին համագործակցության առաջարկներ ստանալ, ինչը, իհարկե, կարևոր է բրենդի և, առհասարակ, հայկական նորաձևության համար: Կարմիր գորգին հայտնված զգեստների մասին արդեն հասցրել են գրել եվրոպական կայքերն ու նորաձևության ոլորտի բլոգերները: Արձագանքները բուռն էին և բոլորին հետևելն իրոք դժվար է»:

Image00002

Իսկ Լիանա Սարգսյանի շքեղ ու շլացնող հավաքածուն ներկայացնող աստղերին կարող եք տեսնել մեր ընտրած լուսանկարներում:

Image00003

Image00004

Image00005

Image00006

Image00007