Recent posts
To top
15 Dec

Ճիշտ հագնվելու բանաձևը՝ ըստ Լիանա Սարգսյանի

KAR_0473 mshak

Մենք կօգնենք Ձեզ` հետևելու սեզոնային նորաձևության զարկերակին: El.am-ը պարբերաբար ներկայացնում է հայ դիզայներների խորհուրդները: Այս անգամ զրուցել ենք elSi ապրանքանիշի հիմնադիր և դիզայներ Լիանա Սարգսյանի հետ:

KAR_0435

-Նորաձևության թելադրանքով ի՞նչ է պետք հագնել Ամանորին:

Ամեն նորաձևության տուն թելադրում է իր ոճը և գույնը: Այս տարի հիմնականում ակտուալ է դեղինն ու ոսկեգույնը: Բայց սա թելադրանք է և ոչ պարտադրանք:

Ես ավելի տաք գույների կողմնակից եմ, որովհետև Ամանորը միշտ եղել և մնում է ընտանեկան ջերմ տոն:

e0d8f5a2-32d7-4f17-a707-69dc8bf75ace

-Իսկ ի՞նչ այլևս չի թելադրում նորաձևությունը: Հակաթրենդնե՞ր…

-Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ կարող է իր կազմվածքին համապատասխան ստեղծել ոճ, և այդ ոճը տարվա տենդենցների հետ համադրելով, շարժվել առաջ:

Գոտիները, ոճային հագուստները, ձեռքի աշխատանքներն ավելի մասսայական են դառնում:

KAR_0418

-Պե՞տք է միշտ լսենք թելադրանքին:

Ոչ միշտ: Նորաձևությունը թելադրում է և օգնում մարդուն, որ ինքը ժամանակի ընթացքում գտնի իր ոճը: Եթե մենք ետ նայենք, կտեսնենք, որ ժամանակին կրել ենք հագուստներ, որոնք հիմա չենք կրի: Յուրաքանչյուրիս ճաշակները փոխվում են տարիքի, աշխատանքի, զբաղվածության հետ կապված:

Նորաձևությունը նրա համար է, որ լինես գեղեցիկ, և ասեն՝ «Ի՜նչ գեղեցիկ ես», ոչ թե՝ «Ինչ գեղեցիկ հագուստ ես հագել»: Մենք մեր հաճախորդների հետ աշխատում ենք այդ սկզբունքով:

086352c6-4812-47d9-8e6e-d5a3ff9d3b0b

-Ինչպե՞ս օգնել կանանց երևի թե ամենադժվար հարցում՝ հագուտի ընտրության, ո՞րն է առաջնահերթ նախապայմանը:

– Ամենակարևորը ինքնատիպությունն է: Երևի թե ոչ բոլորը կարող են դիմել մասնագետի, բայց մարդը պետք է կարողանա նայել հայելու մեջ և գտնել իր առավելություններն ու թերությունները: Ճիշտ լուծումը գալիս է այդտեղից:

KAR_0473 mshak

-eLSi-ի առանձնահատկությո՞ւնը:

-Մեր աշխատանքում ամեն ինչը պետք է լինի որակյալ կտորներով, բնական, նորաոճ և հետաքրքիր: Մենք փորձում ենք այնպես անել, որ ամեն մարդ կարողանա գտնել իրենը:

KAR_0413

eLSi-ին նախընտրող կնոջը ես տեսնում եմ ինքնավստահ: Իսկ ինչպիսի՞ն է նա Ձեր հայացքում:

-Այո, համաձայն եմ: Ինքնավստահ և ոչ ինքնագնահատականը բարձր: Հագուստը միշտ օգնում է մարդուն, որովհետև առաջին կոնտակտը լինում է վիզուալ: Հագուստը փոխում է անգամ մարդու քայլվածքը, հայացքը:

509e0e0e-a124-455c-bdb9-b121f3eb1847

-Դուք ինքներդ կրո՞ւմ եք Ձեր մոդելավորած հագուստը:

-Միանշանակ: Բայց առօրյայում սպորտային կեցվածքով եմ, որովհետև աշխատանքս պահանջում է, որ հագուստս լինի հարմար և ազատ: Մենք նոր ենք սկսել սպորտային ոճ արտադրել և արդեն այն կկրեմ:

KAR_0470

-Ինչպե՞ս կգնահատեք երևանյան street style-ը:

-Կարելի է ասել անցյալ տարիների համեմատ զարգացել ենք և օգտվում ենք միջին բրենդային հավաքածուներից: Գիտեք ինչ եմ նկատել՝ բոլորի տներում կան լուսանկարներ, որտեղ երեխաները նույնատիպ ինչ-որ տարօրինակ հագուստներով են: Ու լուսանկարից երևում է, որ երեխան պարտադրված է հագել: Սա գալիս է ծնողից: Ես իմ երեխաներին միշտ հագցրել եմ գունային ճիշտ համադրությամբ: Կարծում եմ երեխայի աչքը ի ծնե պետք է լինի ճիշտ: Այսպես է ճաշակը ստեղծվում:

45c2eee4-8ae4-4d86-b310-0397f2cfba16

-Հաջողության գրավակա՞նը. երբ արդեն կարմիր գորգով քայլում են eLSi-ի հագուստով:

-Ցանկություն, աշխատասիրություն, նվիրվածություն և ձգտում: Բոլոր գործոնները գումարվում են և վերջում է տեսանելի լինում հաջողությունը. աշխատանքային պրոցեսի մեջ չես զգում: Իմ երազանքներից մեկն այն է, որ մի օր կարողանամ հանդիսատեսի աչքով նայել ցուցադրությունս: Միշտ եղել եմ բեմի ետևում ու շատ խառը:

KAR_0417

-Ի՞նչն է կարևոր Ձեր գործում:

-Մեր աշխատանքը 2 բաժնից է կազմված: Առաջինը, երբ պատվիրատուն անհատական հագուստ է պատվիրում: Ես հաճախորդին հայելու միջից նայում եմ, եթե աչքերը փայլում են, ուրեմն ստացել ենք այն, ինչ պետք է ստանայինք: Եվ երկրորդը, երբ հաճախորդը գալիս է խանութ, ցուցադրված հագուստներից հավանում ու գնում: Այս տարբերակի բարդությունն է. պետք է ստեղծել հագուստ ոչ նույն ոճի, որ շատերը կարողանան կրել:

03480fb0-b73e-4b9c-a41f-300c1ca28508

-Ինչպիսի՞ն է Ձեր նոր հավաքածուն:

-Ստեղծել ենք նոր ու հետաքրքիր «գիծ»՝ մայրիկների և երեխաների նմանատիպ հագուստներ: Կարծում եմ՝ էքսպերիմենտալ է ստացվել: Փորձել ենք այնպես անել, որ մանկական հագուստը մեծավարի չլինի, և մեծի հագուստը մանկական չնայվի:

a895d39d-eb69-4c80-983e-55d3e04c2d76 (1)

-Առաջիկա ծրագրե՞ր…

Աշխատել, աշխատել շատ ու աշխատել լավ: Պատրաստվում ենք նորաձևության շաբաթներին մասնակցել: 2019թ.-ի գարուն-ամառն արդեն ցուցադրել ենք, աշուն-ձմեռը պատրաստ է և պետք է անցնենք 2020թ-ին: Որքան էլ տարօրինակ է, ամբողջ աշխարհն աշխատում է հենց այս ձևաչափով:

KAR_0455

    KAR_0421  KAR_0429 KAR_0433

01e4d677-c449-41c7-a7f2-21be9871ca058d5cf166-caf7-4ed1-a21b-432a6b83d0b1 58fa7095-a4f6-450c-9c01-b7ec9bc81418 59ceb2fb-8f68-4881-8bde-c8dcdd19e710 71eae430-2b73-4c72-b7e2-b0343f1ba22a 02015425-8a32-46de-8cfc-513c5e3b68be 68267893-aa5b-4076-b4d5-ff3f57a34e0f bb0155a6-86c3-40a9-922c-011b5c93cfd1 c4f722fb-2369-4fb0-b737-1f02cf17b85d ee327b3a-56bb-4a5c-9b1f-9e5fa667e159