Recent posts
To top
7 Oct

Elie Saab-ի հարսանեկանը՝ ստվերների խաղով և պարզությամբ

Elie Saab աշխարհահռչակ ապրանքանիշը ժամեր առաջ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրել է նմուշներ՝ Bridal Fall 2018 հավաքածուից:

Լիբանանցի հայտնի դիզայները այս անգամ ևս հիացրել ու զարմացրել է երկրպագուներին. Սաաբի հարսանեկանն, ինչպես միշտ, շքեղ է և պարզ՝ առանց ավելորդ և ճնշող դետալների, աներևակայելիորեն  կանացի է ու անչափ նուրբ:

Elie Saab-ն այն ապրանքանիշներից է, որ հեշտությամբ գրավում է աստղային դեմքերի սիրտն ու զգեստապահարանը: Նորաձևության տարվա յուրաքանչյուր հավաքածուից գոնե մի քանի զգեստ հայտնվում են ամենահայտնի փառատոնների կարմիր գորգերին՝ զարդարելով ամենասիրված դեմքերի ներկայությունը:

Մենք դեռ չգիտենք՝ հավաքածուն կգրավի հայտնիների ուշադրությունը, թե ոչ, բայց մեր ուշադրությունը գրավել է. ներկայացնում ենք մի քանի զգեստ՝ արևելյան հսկայից՝ հարսանեկան տոնի թագուհիների համար:

Image00001 Image00002 Image00004 Image00006 Image00007 Image00009 Image00010 Image00014 Image00020