Recent posts
To top
22 Nov

Elegant Estetic Medical Center. լավագույն կենտրոններից մեկը Երևանում

KAR_3773

Elegant Estetic բժշկական կենտրոնի մասին զրուցել ենք կենտրոնի բարեհամբույր, ժպտերես բժշկուհի Սոնա Բունիաթյանի հետ:

Բժշկի կարիերան…

Ունեմ մոտ 15 տարվա մասնագիտական փորձ: Առաջին մասնագիտությամբ մաշկավեներաբան եմ, իսկ բժշկական կոսմետոլոգիան վերապատրաստվել եմ Մոսկվայում: Երկար տարիներ աշխատել եմ «Նաիրի» բժշկական կենտրոնում՝ որպես մաշկաբան, իսկ ահա հունիսից արդեն Elegant Estetic բժշկական կենտրոնում եմ: Ինձ օգնում և միմյանց լրացնում են 2 մասնագիտություններս:

Ամենա «թրենդային» պրոցեդուրաներն են…

Լազերային էպիլացիան, բոտոքսը, երիտասարդացնող պրոցեդուրաները:

KAR_3753

Աշխատանքային սկզբունքները…

Դե իհարկե, բժիշներիս հատուկ՝  «մի՛ վնասիրը»: Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է կնոջ գեղեցկությանը. այստեղ պարտադիր պայմաններն են անհատական մոտեցումն ու պրոֆեսիոնալիզմը: Վերջում ինքս իմ գործից պետք է գոհանամ, անպայմա՛ն (ժպտում է.- հեղ.):

Elegant Estetic բժշկական կենտրոնի առանձնահատկությունը…

Ոլորտի մյուս կենտրոններից տարբերվում ենք լազերային էպիլյացիայի վերջին սերնդի CandelGentleLazerProU ալեքսանդրիտային սարքավորմամբ:

8

Գնային քաղաքականությունը…

Մեր առաջարկած ծառայությունները միջին և միջինից բարձր սեգմենտի համար են նախատեսված:

Ակտուալ պրոցեդուրա…

Ջերմաստիճանի փոփոխությունից դեմքի մաշկն առավել քան խնամքի կարիք ունի: Այս եղանակին ակտուալ են քիմիական և մեխանիկական փիլինգները, քանի որ ամռանն արևը հակացուցված է այս պրոցեդուրաները կատարելուն: Ինչպես նաև ակտուալ են  պլազմոթերապիան և մեզոթերապիաները, որոնք, կախված մաշկի տեսակից և խնդրից, կարելի է առանձին- առանձին անել կամ համակցել:

Հասցե՝ Արամի 64

ՀԵռ: (+374 11) 777701

Facebook/ Elegant Estetic Medical Center

Instagram/ elegant__estetic

2

 1

 3 4 5

KAR_37736 7 9 10