Նոյեմբերի 23-ը «Երևանյան թմբուկներ» խմբի համար առանձնահատուկ օր էր: EL Sky Bar-ում տեղի ունեցավ խմբի առաջին տեսահոլովակի շնորհանդեսը, որին հաջորդեց թմբուկահարների կատարմամբ շոու-ծրագիր:
Երեկոյի երաժշտական տրամադրությունը շարունակվեց մինչև ուշ գիշեր Dj DAPE-ի հետ:
«Երևանյան թմբուկներ»-ը մշտապես գլխավորել է հանրապետությունում տեղի ունեցող գրեթե բոլոր կարևոր պետական տոնակատարությունները և շքերթները: Խումբն իր 9-ամյա գործունեությամբ նպաստում է միջազգային հարթակում մեր պետական և ազգային արժեքների ներկայացմանը:
Անակնկալներով լի երեկոյի ընթացքում հյուրերը պարեցին, ուրախացան և լավ ժամանակ անցկացրին: