EL SKY BAR-Ի ԲԱՑՈւՄԸ. GOLD NIGHT PARTY
Հունիսի15-ին Yerevan Plaza բիզնես-կենտրոնի տանիքում տեղի ունեցավ EL Sky Bar-ի բացումը, որի շրջանակներում տեղի ունեցավ առաջին երեկույթը` Gold Night-ը: EL Sky Bar-ը, ավանդույթի համաձայն, իր EL People հյուրերին հնարավորություն է տալիս մոռանալու ամենօրյա իրականությունը և ժամանակ անցկացնելու մի վայրում, որտեղ տիրում են գեղեցիկ ապրելակերպն ու ընկերական ջերմ մթնոլորտը: EL People հյուրերի շարքում են շոու-բիզնեսի ու նորաձևության ճանաչված ներկայացուցիչները, գործարարները, EL Holding-ի գործընկերները, ոսկե երիտասարդությունը, արվեստի ոլորտի հայտնի գործիչները: Gold Night-ի պաշտոնական գործընկերներն էին Absolut ELYX ապրանքանիշն և Philip Morris Armenia ընկերությունը: Casa Blanca ընկերությունը երեկոյի ընթացքում ներկայացրեց իր ապրանքանիշը: Միջոցառման հյուրերի բարձր տրամադրությունն իր կատարումներով ապահովեց Illusion band-ը: Այսպիսով, EL Sky Bar-ում թեմատիկ շքեղ երեկույթների պաշտոնական մեկնարկը տրված է: