Recent posts
To top
18 May

Նորաձև, ոճային, յուրօրինակ. El Fashion Avenue-ն բացում է իր դռները

1

Տարիներ առաջ անհնար համարվող, իսկ այսօր իրատեսական ու արդեն իրական. El Fashion Avenue-ն արդեն իր դռներն է բացում նորաձևության և ոճի սիրահարների առջև:

El Fashion Avenue-ն մուլտիբրենդային խանութ-սրահ է, որը նորաձևության մեկ տանիքի տակ է հավաքելու դաշտում նոր և արդեն փորձառու դիզայներներին: Դիզայներները El Fashion Avenue-ի հետ համատեղ ստեղծելու են էքսկլյուզիվ հավաքածուներ, որոնք ներկայացվելու են միայն այս նախագծի շրջանակներում:

Խանութի տեսականին չի կրկնելու ո՛չ դիզայներների մյուս հավաքածուներում և ո՛չ էլ մեկ այլ տեղում. ամենն օրիգինալ է և հատուկ  El Fashion Avenue-ի համար:

_AV_7654

Նախագծի հեղինակ Մայա Պողոսյանը նշում է. «Այն կոնցեպտուալ պրոյեկտ է, առհասարակ, իր տեսակով աննախադեպ է Հայաստանում, ինչ-որ առումով նաև էքսպերիմենտալ կարելի է համարել»:

Մայա Պողոսյանի խոսքով՝ դիզայներներին ընտրել են մաքսիմալ բծախնդրորեն՝ առաջնորդվելով խիստ չափանիշներով: Իսկ հավաքածուների հիմքում ընկած է կնոջ գեղեցկությունն ու հմայքն ընդգծող հագուստների ստեղծումը:
Սկզբունքներից մեկն է՝ ստեղծել թողարկել հագուստ և աքսեսուարներ, որոնք կրելիս յուրաքանչյուր կին կամ աղջիկ ոչ միայն կլինի նորաձև ու ոճային, այլ է՛լ ավելի կանացի, նրբագեղ ու գրավիչ,- ասում է Մայա Պողոսյանը:

 Ավելի քան 17 հավաքածու և 300 զգեստ արդեն իրենց տեղն են զբաղեցրել խանութի կախիչներին ու սպասում են ոճային և նորաձև տիրուհիներին:

Մայիսի 18-ին ժամը 20:00-ից El Fashion Avenue-ն պաշտոնապես կդառնա նորաձևության «հայկական Օլիմպոս»՝ Թումանյան 33 հասցեում: Խանութ-սրահի գեղեցիկ և հանդիսավոր բացումից հետո El Sky Bar-ում Afterparty է. երևանյան նորաձևության տոնը նշել է պետք:

_AV_7621 _AV_7628 _AV_7637 _AV_7647  _AV_7657 _AV_7659 _AV_7662 _AV_7665 _AV_7668 _AV_7674 _AV_7682 _AV_7691 _AV_7694 _AV_7702 _AV_7709 _AV_7727 _AV_7731 _AV_7736 _AV_7758 _AV_7760 _AV_7762 _AV_7782 _AV_7786 _AV_7789 _AV_7795 _AV_7796 _AV_7804 1

Լուսանկարիչ՝ Դավիթ Դավթյան