Recent posts
To top
8 Aug

el-chat. ի՞նչ նամակներ ենք գրել DJ Ocean-ին

unnamed

Անսպասելի, հետաքրքիր ու օնլայն. el.am-ը նոր նախագիծ է սկսում: Մենք գրում ենք հայտնի դեմքերին ֆեյսբուքյան chat-ով, հարցազրույց անցկացնում և հրապարակում զրույցը՝ առաջին բառից մինչև վերջինը, իհարկե՝ նախապես զգուշացնելով՝ զրույցը հրապարակվելու է այնպես, ինչպես կա՝ ոչ մի գրված միտք դուրս չի մնալու հարցազրույցից:

 10 հարց, անսպասելի էմոցիաներ և էմոջիններ ու զրուցակցին նորովի բացահատելու ևս մեկ առիթ: el-chat-ի առաջին կանաչ լույսը վառվում է DJ Ocean-ի համար:

Ժամը՝ 16:34
Բարև  DJ Ocean ջան: Ձեզ գրում է Անահիտը՝ el.am կայքից: Մենք  սկսում ենք հարցազրույցների նոր շարք, որ կոչվում է el-chat. ընտրում  ենք հայտնի  դեմքի  և chat անում՝ ուղղելով շատ տարբեր հարցեր և հրապարակելով ողջ խոսակցությունը՝ բարևից մինչև ցտեսություն: Դուք պատրա՞ստ եք լինել առաջինը:

-Բարև Անահիտ ջան: Հա՚, իհարկե:

C2A8442F-448F-4F48-A8B1-B9518BAD9A93

Ինչու՞ Ocean, եթե մենք  ո՚չ  ծով  ունենք, ո՚չ օվկիանոս:
-Ծանոթի  միջոցով փոխե՞նք հարցը: =D Դե, այն ժամանակ չունեինք օվկիանոս, հիմա՝ունենք…. Քո սրտով մի բան ձևակերպի, էս տհաճ հարցը անցնենք (ժպիտներ):
Իսկ իրականում՝ անունս կապված է Ocean’s 11 ֆիլմի ու Cake by the ocean երգի հետ:

-Լավ, իսկ ի՞նչ երաժշտություն  լսել  ամռանը՝ զովանալու  համար:
– Ընտրությունը մեծ է: Կարծում եմ՝ ավելի շատ Funk, Funky House, Deep House:

Մեզ կուղարկե՞ք 3 երգ, որոնք վերջերս հաճախ եք լսում:
-Անուններն ասեմ, թե՞ youtube-ի հղումներով:

Հղումներո՞վ:
-Այո՚:

-Իսկ կասե՞ք 3 պատճառ՝ DJ մասնագիտությունն ընտրելու համար:
-Գրագետ հարց (հեգնում է-հեղ.): Սկսեմ նրանից, որ DJ-ինգը մասնագիտություն չէ, այլ հոբբի: Այն ընտրելու առաջին պատճառն իմ մեծ սերն է երաժշտության հանդեպ, երկրորդը՝ սերը՝ մարդկանց ուրախություն պարգևելու հանդեպ: Եվ երրորդ պատճառը՝ մարդկանց ողողել երաժշտության օվկիանոսային ալիքներով:

Ճի՞շտ  են  լուրերը, թե  աղջիկ DJ-ները 21:00-ից առաջ պիտի տուն  գնան:
-(Շատ ուրախ էմոջիններ-հեղ.) Ո՚չ, ճիշտ չէ:

unnamed

-Փաստորեն, ճիշտն, ամեն դեպքում, մեկ  հատ չէ:
Ասեք
2 «անհամատեղելի» երգ, որոնք միքսել եք ու զարմանալիորեն լավ է ստացվել:
-Անհամատեղելիները շատ են: Կոնկրետ երկու երգի վրա ֆիքսվել չենք կարող:

Ու՞ր գնալ այսօր երեկոյան:
– El Sky Bar, Paparazzi Club, Pahest33:

Աշխատանքային ամենակարևոր գործիքը՝ առանց որի նվագել չեք կարող:
– Անահիտ ջան, որ voice անեմ, հարմա՞ր է:

10300433-0557-46A8-81AB-61F3C222CD86

-Ծանոթի միջոցով՝ հարմար է:
Շնորհակալ եմ, որ ծանոթի միջոցով ինձ արտոնություններ եք տալիս: Ուրեմն ասեմ ՝ աշխատանքային ամենակարևոր գործիքը դիջեյական Deck-երն են, առանց որի DJ-ները չեն կարող աշխատել: Deck-երը և controller-ը:
Բայց գիտեք՝ լավ հարցեր կան, որ չեք գրում: Օրինակ՝ ի՞նչ կառաջարկեք էլեկտրոնային երաժշտության զարգացման  համար:

– Օրինակ՝ ի՞նչ կառաջարկեք էլեկտրոնային երաժշտության զարգացման  համար:
– Էլեկտրոնային երաժշտությունը Հայաստանում զարգացնելու համար, իրականում, մենք դեռ շատ երկար պետք է աշխատենք: Դժվար է այստեղ լայն զանգվածների թելադրել էլեկտրոնային երաժշտություն, բայց հիմա բոլոր դիջեյներն էլ  փորձում են հնարավորության չափով  զարգացնել ոլորտը: Մենք նույնպես միացել ենք այդ պրոցեսին ու սեպտեմբերի մեկին ունենք մեծ իվենթ: Դրսից՝ Հունաստանից, հրավիրել ենք արտիստ ու փորձում ենք քայլեր անել ոլորտում:

-DJ-ները «դանդաղ արտասահմանյան» երգեր  լսում  են: Օրինա՞կ:
-Այո՚, ես լսում եմ: Օրինակ՝ Ստինգ, Էրիկ Քլեպտոն, Ջորջ Բենսոն, Մադոննա… ու էլի շատ արտիստների: Չմոռանանք նաև  Skorpions-ին:

unnamed (1)

-Պատկերացրեք՝ մեկ օրով փոխում եք աշխատանքը: Ի՞նչ ոլորտ կընտրեիք:
-Ճիշտն ասած, անգամ մեկ օրով չեմ պատկերացնում փոխել իմ հոբբին մեկ այլ հոբբի կամ աշխատանքի հետ, բայց ամեն դեպքում, կարծում եմ՝ իմ բնագավառն ավելի շատ կապված է մարքեթինգային աշխատանքի հետ:

-Շատ լավ, շնորհակալ եմ, մեկ էլ՝ պիտի խնդրեմ նկարներ ուղարկել իմ էլ. փոստին: Հիմա գրեմ…..
***
Վերջին նամակը դիտվել է ժամը 17:21-ին :