Recent posts
To top
4 Dec

el ամսագրի նոր համարի շապիկին Սևակ Խանաղյանն է

Image00004

el-ը շարունակում է իր էջերը զարդարել ամենահետաքրքիր ու քննարկվող, ամենայուրօրինակ և ամենա-fashion թեմաներով: Մինչ դուք թերթում ու կարդում եք ամսագրի վերջին համարը, թիմը պատրաստվում է նորին՝ նույն տեմպով, ռիթմով և եռանդով:

Այս տարվա ամենավերջին համարի շապիկին երգիչ Սևակ Խանաղյանն է: Նրա հետ հետաքրքիր, անկեղծ ու բովանդակալից հարցազրույցն ու ֆոտոշարքը ձեզ կսպասեն ամսագրի էջերում: Իսկ մինչ նոր համարի տպագրվելը՝ առաջարկում ենք հետևել մեր backstage-ին՝ ընթացքում կարդալով 5 փաստ երգչի մասին:

**
Սևակ Խանաղյանը ծնվել է 1987 թվականին Լոռու մարզի Մեծավան գյուղում: Տասներեք տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա: Երաժշտական կրթությունը ստացել է Ռուսաստանի մայրաքաղաքում,  մասնակցել է հայտնի երաժշտական մրցույթների, սակայն հաջողություն գրանցել է ուկրաինական «Ձայնը» նախագծում:

**
2016 թվականին նա ուկրաինական «Х-ֆակտոր» հեռուստանախագծի 7-րդ եթրեաշրջանի հաղթողը դարձավ:
**

Image00003

 «Х-ֆակտոր» հեռուստանախագծում Սևակի մարզիչը  Անտոն Սավլեպովն էր:

**
Երգչի առաջին համերգը Հայաստանում տեղի է ունեցել այս տարվա սկզբին՝ հունվարի 13-ին:

**

Սևակը կատարում է նաև իր հեղինակային երգերը: «Х-ֆակտոր»-ում նրա հաղթաթղթերից մեկը հենց այս փաստն էր: