Recent posts
To top
19 Jul

Եղիա Աբգարյան. Թրենդային է բնական և խնամված մաշկը

Image00001

Ճիշտ դիմահարդարման, թրենդային լինելու և մաշկը չվնասելու մասին զրուցել ենք Make-up Studio-ի դիմահարդար Եղիա Աբգարյանի հետ:

-Ի՞նչ անել, երբ ամռանը նույնիսկ ասֆալտն է հալչում, բայց դիմահարդարումը դրա «իրավունքը» չունի:
-Շատ շոգին ու քաղաքային պայմաններում ցանկալի չէ մեյքափ, բայց եթե ցանկանում եք օգտագործել, խորհուրդ կտամ թույլ ծածկողականություն ունեցող քսուքներ և ճիշտ բազա օգտագործել:
-Ինչպե՞ս համապատասխանել այս ամռան թրենդներին:
-Այսպես ասեմ՝ միշտ թրենդային է համարվում բնական ու խնամված մաշկը: Ինչ վերաբերում է գունային երանգներին՝ ամռանը հիմնականում մասնագետները  խորհուրդ են տալիս՝ թե՚ շրթներկի, թե՚ այտերի գույները լինեն վառ. դրսում տաք է, բոլոր ջերմ և տաք գույները խորհուրդ է տրվում:
Ինչ վերաբերում է  աչքի  ստվերներին՝ ամռանն աշխատում ենք անել նուդային, աչքին հաճելի, իսկ շրթունքները՝ ավելի վառ և հյութեղ:

Image00001

-Կա՞ն խնամքի հատուկ կանոններ, որոնք պետք է անել mak-up –ից առաջ:
-Պրոֆեսիոնալ դիմահարդարման դեպքում, այո՚, կան նմանատիպ կանոններ:  Օրինակ՝ դիմահարդարումից առաջ պետք է սկրաբ օգտագործել, որը կխնամի ու կհարթեցնի մաշկը:

-Ո՞րն է այն ամենակարևոր դետալը, առանց որի դիմահարդարումը կիսատ է լինելու:
-Ինձ համար դա հայլայթերն է՝ առանց որի ես չեմ պատկերացնում որևէ մեյքափ:

-Որո՞նք են դիմահարդարման տարածված սխալները, որ դուք էլ եք հաճախ հանդիպում:
-Խոսենք  Հայաստանի մասին, որովհետև դրսում սովոր են ավելի քիչ մեյքափի կամ դրա բացակայությանը: Հայաստանում շատ են սիրում բարձր ծածկողականությամբ քսուսներ: Make-up-ում բանալին տոնն է, եթե տոնը ճիշտ է ընտրվում, ապա կարելի է մի փոքր ստվերաներկ ավելացնել աչքին և շրթներկ ու վերջ: Իսկ երբ տոնի հետ աշխատանքը սխալ է արվում, վիզը և գլուխն առանձնանում են:

-Հետաքրքիր է՝ Դուք ինչպես սկսեցիք հետաքրքրվել դիմահարդարմամբ. մեր երկրում այն կարծես թե կանանց  մենաշնորհն է:
– Ինձ համար նորաձևության 50 տոկոսը կազմում են   դիզայնն ու հագուստը, մյուս 50-ը՝ make-up-ը: Եթե ստեղծում ես կերպար՝ առանց մեյքափի,այն ամբողջական լինել չի կարող: Դեռ ուսանողական տարիներից պարզապես ինձ համար ցանկություն ունեիդիմահարդարում սովորելու: Հետո, երբ որոշումս հաստատվեց, վճռեցի՝  եթե Հայաստանում եմ սովորելու, ուրեմն՝ Հրանուշ Եղոյանի մոտ: Ինձ համար նա Հայաստանի ու, ինչու ոչ, Եվրոպայի մասշտաբով  լավագույն մասնագետներից մեկն է:

Իսկ ինչպիսի՞ն է նրա հետ աշխատանքը…
-Ասեմ՝ նախ՝ հետաքրքիր, հետո՝ հեշտ. որովհետև Հրանուշը ստանդարտներից դուրս է մտածում: Երբ մարդ իր ասպարեզում կրթված է, խնդիրներ չեն լինում :

Ինչպիսի դիմահարդարում երբեք չեք անի:
-Ասում են՝ երբեք  մի՚ ասա երբեք: Իհարկե, կան դիմահարդարման տեսակներ, որոնք ես չեմ սիրում, բայց չեմ նշի դրանք: Բայց ամեն ինչ հաճախորդից է կախված, եթե հաճախորդը վստհում է քեզ և ցանկանում այդպիսի մեյքափ, ապա դա պետք է անել: Ինձ համար լավագույն մեյքափը խնամված մաշկն է:

Հիմա շատ են բլոգերները, ովքեր ցանցերում խոսում են մեյքափ անելու ճիշտ կանոնների մասին, բայց չունեն կրթություն: Նրանց հետևելը որքանո՞վ է ճիշտ, երբ իրենք կոնկրետ տարբերակ, կոնկրետ միջոց են  առաջարկում:
-Ամեն անձ յուրովի կաորղ է ներկայացնել յուրաքանչյուր բան, իսկ ինսթագրամյան առաջարկները կարող են խաբուսիկ լինել: Կարող է մի առաջարկ մեկին լիովին համապատասխանի, մյուսին՝ ոչ:
Եթե ուզում եք  ինչ-որ բան գնել առօրյա դիմահարդարման համար, ապա պարզապես կարելի է զրուցել մասնագետների հետ: Իսկ բլոգերները երբեմն կարելի է  հետևել՝ թրենդներին ծանոթանալու համար:
Կա՞ համաշխարհային ապրանքանիշ, որի հագուստներին նայելով մտածում եք՝ կանեի իրենց մոդելների մեյքափը:-Միանշանա՚կ: Ամենասիրելի դիզայներին կառանձնացնեմ՝ Գալիանոյին, ով աշխատում է Maison Margiela-ում: Դիզայնի առումով էլ է այս ապրանքանիշը հոգեհարազատ և շատ կցանկանայի օրերից մեկ օր աշխատել այստեղ:

-Կասե՞ք ինձ 3 կանոն, որ երբեք չեք խախտում մեյքափում:
-Ճիշտ կոնտուրինգ, ճիշտ տոնային քսուք, չծանրացնող դիմահարդարում: