Recent posts
To top
2 Jun

4 փաստ՝ Dua Lipa-ի մասին, որ պետք է իմանալ

22-ամյա երգչուհի Dua Lipa-ն այսօր աշխարհում մեծ ճանաչում ունի և կոտրում է միանգամից մի քանի կարծրատիպ՝ մանավանդ այն մեկը, որ  Մարախլապատ ալբիոնում աղջիկները երգել չգիտեն:

GQ-ն առանձնացրել է 8 փաստ այս երգչուհու մասին, մենք ընտրել ենք դրանց կեսը՝ 4 փաստ  Dua Lipa-ի մասին:

LONDON, ENGLAND - DECEMBER 09: Dua Lipa attends the Capital FM Jingle Bell Ball with Coca-Cola at The O2 Arena on December 9, 2017 in London, England. (Photo by Samir Hussein/Samir Hussein/WireImage)

  1. Չնայած գեղեցկուհին հայտնի է որպես բրիտանացի, բայց իրականում նա սերբ է: Աղջկա ծնողները Սերբիայից գաղթել են, երբ ընթանում էին Կոսովոյի անկախության համար մարտեր:  Dua անունն ալբաներենից թարգմանվում է «սեր», «սիրում եմ». այնպես որ Դուային սեր խոստովանելիս կարող ենք միայն անունն արտասանել:
    BENICASSIM, SPAIN - JULY 16: Dua Lipa performs in concert during day 4 of Festival Internacional de Benicassim on July 16, 2017 in Benicassim, Spain. (Photo by Xavi Torrent/WireImage)
  2. Դուան ոճային է՝ որքան ուժ ունի: Նրան հաճախ կարելի է տեսնել տաբատ-ներքնաշոր-կոստյում համադրությամբ՝ հավանաբար հավատալով՝ որքան քիչ հագուստ, այնքան լավ: Իսկ հագնվել, նա, ամեն դեպքում, գիտի. միջոցառումների ժամանակ նրան կարելի է տեսնել նուրբ, կանացի և համարձակ զգեստներով:
    Image00009
  3. Դեռահասության շրջանում Դուան թատերական խմբակ էր հաճախում, որտեղ սովորել էին Ռիտա Օրան, Էմմի Ուայնհաուսը, Թոմ Ֆլետչերիը և այլ հայտնի դեմքեր:
  4. Dua Lipa-ն  ինսթագրամում ունի մոտ 12 միլիոն հետևող: Նա ազատ է լուսանկարներ տեղադրելիս և իր էմոցիաներով կիսվելիս, իսկ ինսթագրամին հետևելով կարելի է հասկանալ՝ խմիչքներից նախընտրում է գինի: