Recent posts
To top
12 Jun

Dolce & Gabbana-ն բոյկոտում են՝ Մելանյա Թրամփի պատճառով

Dolce & Gabbana-ն Մելանյա Թրամփի սիրելի ապրանքանիշերից մեկն է: Դոմինիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան, իհարկե, գնահատում են Թրամփների ընտանիքի մոր նախընտրությունը. այսպիսի հաճախորդներն անվճար գովազդ են, լավ PR:

Մելանյայի՝ դիզայներական դուետի հանդեպ սերը, սակայն, անհետևանք չի մնում. առաջին տիկնոջ սիրած բրենդը բոյկոտում են առաջ տիկնոջը չսիրողները:

460x690_1_1937f65bcdce837535feee0167734d08@460x690_0xc35dbb80_3191690851497090441

Առաջին անգամ նման դեպք եղավ նախորդ տարվա վերջում, երբ Մելանյան տարեմուտի խնջույքներից մեկի ժամանակ ներկայացել էր Dolce & Gabbana-ի զգեստով: Իտալական ճանապարհորդության ընթացքում Մելանյայի նորաձև կյանքում «դեժավյու է գրանցվել». առաջին տիկնոջ նկարը ցանցում կրկին բողոքի ալիք է բարձրացրել: Նորաձության տան սոցցանցային էջի հետևորդներն իրենց բողոքն արտահայտում են #BoycottDolceGabbana հեշթեգով: Նորաձևության տունը հարցին հումորով է մոտեցել՝ թողարկելով կապսուլային հավաքածու՝ #BoycottDolceGabbana-ով ու սրտիկով:

460x690_1_ce1c4c057f9e7b5f00811fe44fd5a765@460x690_0xc35dbb80_14864553021497090442