Recent posts
To top
9 Apr

Էշլի Գրեմը, Նաոմի Քեմփբելը և այլ հայտնի մոդելներ՝ Dolce & Gabbana Alta Moda-ին

Այս անգամ դիզայներական դուետը իր կուտյուրային հավաքածուն ներկայացնում էր Նյու Յորքում:

Տղամարդկանց հագուստների Alta Sartoria ցուցադրությունից բացի՝ քայլահարթակ բարձրացան նաև կանայք:

Ցուցադրության վայրը Նյու Յորքի Մետրոպոլիտեն-օպերան էր, որտեղ նորաձևության ասպարեզի գեղեցկուհիները, «Դոլչե-դուետի» հովանավորությամբ, աստվածուհիների էին նմանվում: Այդ երեկո պոդիումի գլխավոր աստղերից էին Նաոմի Քեմփբելը, Ստելլա Մաքսվելը, Էշլի Գրեմը, Սառա Սամպայոն և իհարկե, բելառուս մոդել Ժենյա Կատաևան՝ իտալական ապրանքանիշի մուսաներից մեկը:

Image00016

Հավաքածուում ներառված էին երկար փեշով հագուստներ, ապրանքանիշին բնորոշ գույներ ու լուծումներ և իհարկե՝ սիմվոլներ՝ ամերիկյան և ոչ միայն:

Այս աշխատանքներում Դոմինիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան միախառնել են երկու ժամանակաշրջան՝ 20 ականներ և 90-ականներ: Առաջինում արտահայտվում են Հոլիվուդի ոսկեդարին բնորոշ դետալներով ու լուծումներով, երկրորդում՝ սպորտայինին մոտ և գրաֆիթիների իմիտացիայով:

Իսկ վերջում, ասում են, ստացվել է այնպես, ինչպես միշտ՝ գեղեցիկ, շքեղ, վառ ու շատ թանկ, թանկ՝ բառի բոլոր իմաստներով:

Image00017

Image00012Image00008 Image00009 Image00010 Image00011