Recent posts
To top
21 Mar

Fashion Devotion. Dolce & Gabbana-ն Միլանում ցուցադրել է աշուն-ձմեռ հավաքածուն

Fashion Devotion. հենց այսպես էր կոչվում աշխարհի ամենահայտնի ու սիրված ապրանքանիշերից մեկի հերթական հավաքածուն:

«Նորաձևությունն աշխատանք չէ, այն նվիրվածություն է»,- ասում է Dolce & Gabbana ապրանքանիշի գլխավոր դեմքերից մեկը՝ Դոմինիկո Դոլչեն:

Նորաձևությունը կրոն դարձրած զույգն այս անգամ «երկրպագության» էր կանչել եկող աշունն ու ձմեռը գունավորել ցանկացողներին: Դոմինիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան գրեթե մեկ ամիս առաջ իտալական Միլանում ներկայացրին իրենց նոր աշուն-ձմեռ հավաքածուն՝ ռոկկոկո ոճով,  նորաձևության տանը բնորոշ գույներով ու յուրահատուկ լուծումներով:

Օդում կախված պայուսակներ, բայց ոչ թե աստվածների, այլ՝ դրոնների միջոցով. այսպես է սկսվել Fashion Devotion-ը, մոդելները պոդիում են բարձրացել «թռչող» պայուսակներից հետո միայն:

Image00003

Հրեշտակներ, յուրօրինակ պրինտներ և ռոկոկոյի ոգի. Dolce & Gabbana-ն հաստատում է՝ սա արդեն իրենց «ափսեն է»:

Մենք առանձնացրել ենք ցուցադրության ընթացքում ներկայացված մի քանի հագուստ:

Image00004 Image00005 Image00008 Image00009 Image00012 Image00013