Recent posts
To top
27 Feb

«Յուրաքանչյուրը կարող է երգ փոխող դառնալ, բայց ոչ՝ DJ». SmooveMusic Տիգրան Սուքիասյան

cover

Հումորով և դրական DJ SmooveMusic Տիգրանի հետ զրուցել ենք իր և աշխարհի ամենապոզիտիվ մասնագիտություններից մեկի՝ դիջեյինգ-ի մասին:

Facebook/ SmooveMusic Tigran Sukiasyan

instagram/ tigran_smoovemusic

122

-Ինչպե՞ս եք դարձել DJ:

-10 տարեկանից եմ խորացել հիփ-հոփ մյուզիքի մեջ: Լսում էի Rap ու RnB, հավաքում կոլլեկցիա…:

Ծառայությանս ժամանակ արձակուրդ գալուց գնացի ակումբ ու «աչքս ընկավ» DJ-ին, ով նվագում էր շատ հավեսով ու պոզիտիվ հաուսներ. տեսա ու ես էլ ուզեցի փորձել:

-Ե՞վ, ինչպե՞ս սովորեցիք…

-Ընկերոջս միջոցով հանդիպեցի մի DJ-ի, ընկերացա ու խնդրեցի սովորեցնի: Շատ դժվարությամբ, բայց սովորեցի (ժպտում է.-հեղ.):

Դժվար էր, որովհետև այդ ժամանակ անգամ նորմալ տեխնիկա չկար:

harsanic

-Ի՞նչ է պետք DJ դառնալու համար:

-Ճաշակ, «քթի ծակ», մի քիչ ներվեր, համակերպում ուշ քնելու և խառը գրաֆիկով ապրելու հետ (ծիծաղում է.-հեղ.):

-Յուրաքանչյուրը կարո՞ղ է:

-Կարծում եմ՝ ոչ. յուրաքանչյուրը կարող է երգ փոխող դառնալ, բայց ոչ՝ DJ:

-Ինչո՞ւ Smoovemusic:

-Երբ նոր էի սկսում DJingov զբաղվել, ինձ DJ SMILE էին ասում, որովհետև տեսնո՞ւմ եք չէ՝ հումորս տեղն է (ժպտում է.-հեղ.):

Բայց ժամանակի ընթացքում անունը փոխվեց:

133

-Ձեր մասնագիտությունն այնուամենայնիվ այդքան ուրա՞խ է, որքան թվում է:

-Ուրա՛խ է (ժպտում է.-հեղ.):

Ինչպես չուրախանալ, եթե մենակով կարողանում ես ուրախացնել հարյուրավոր մարդկանց:

-Ձեր գործում առավել կարևոր է տեխնիկան թե՞ Ձեր արտաքին տեսքը:

-Մենք բեմի մարդ ենք և պարտավոր ենք լինել հաճելի, գրավիչ, հետաքրքիր: Բայց և շատ ավելի կարևոր է տեխնիկան. պետք չէ տանջվել «վատ տեխնիկայի ձեռքը»:

-Ի՞նչ անել, երբ մարդիկ չեն պարում:

-Մարդիկ չեն պարում մի քանի պատճառներով.  կամ երաժշտությունը լավը չի, իրենց ճաշակով չի…կամ չեն սիրում պարել….եկել են խմելու, և իհարկե լինում են կոմպլեքնե՜ր, կոմպլեքսներ:

Դիմացինի հայացքից ու պահվածքից ամեն ինչ երևում է: Փորձում եմ երաժշտական ոճը փոխել՝ հասկանալու իրենց:

144

-Ի՞նչն է ամենադժվա՞րը այս գործում:

-Անճաշակ, հարբած, «քյարթու» ու նման մարդկանց բացատրել, որ չի կարելի DJ-ին  մոտենալ, երգ ուզել, խանգարել, գցել նրա տրամադրությունը:

Դժվար է նաև գիշերը 4-5 ժամ նվագելուց հետո գնալ տուն ու առավոտյան շուտ արթնանալ:

-Ինչի՞ց եք ոգեշնչվում:

-Երբ դիմացինին դուր է գալիս իմ երաժշտությունը, երբ մարդիկ հետաքրքրվում են՝ երբ ու որտեղ եմ մյուս անգամ նվագելու…: Հաճելի է գալ տուն ու տեսնել լավ պոստեր, սթորիներ  կապված իմ կամ իմ նվագելու հետ:

-Ի՞նչ ժանրեր եք mix-ում:

-Հիմնականում նվագում եմ progressive , techno , minimal , deep house ոճերում:

horizonakan

-Զգո՞ւմ եք մրցակցություն ուրիշ  DJ-ների միջև:

-Չեմ փորձում տեսնել նման բան ու չեմ էլ ուզում զգալ:

-Ինչը՞ երբեք չեք նվագի:

-Օ՜օo շատ բաներ կան, չեմ թվարկի՝ չնեղացնելու համար ոչ մեկին:

-Ամենալավ կոմպլիմենտը DJ-ի համար…

Կոմպլիմենտը (ծիծաղում է.-հեղ.):

-Առաջիկայում….

Ստեղծագործել….ստեղծագործե՜լ (ժպտում է.-հեղ.):

 Նկարահանման վայրը՝ blueberry studios