Recent posts
To top
13 Apr

ԴիԿապրիոն, Ստալոնեն, Քլունին և «Խոստումը» ֆիլմը

Leonardo DiCaprio

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն կինոսիրողների, այլ նաև հոլիվուդյան հայտնի դեմքերի մոտ: Նախ Էլթն Ջոնն ու Բարբարա Սթրեյզանդը, ապա նաև   շատ այլ հայտնիներ իրենց հավանությունն էին տվել ֆիլմին ու այս գաղափարին:

Մի քանի օր առաջ ինստագարամյան իր էջում դերասան Սիլվեստր Ստալոնեն նշել էր, որ «Խոստումն» ունի Օսկարին արժանի ֆիլմի որակներ: Դերասանը նաև նշել էր, որ այս թեման  տասնամյակներ շարունակ  իրեն   հետաքրքրել է.
– Շատ տարիներ պահանջվեցին, որպեսզի ինչ-որ մեկը քաջություն ունենա այն նկարահանելու և մեծ էկրանին ներկայացնելու համար:

sylvester_stallone_

Հայտնի դերասան Ջորջ Քլունին, ով մեկ անգամ արդեն այցելել է Հայաստան, ևս հետաքրքրված է «Խոստումը» ֆիլմով: Դերասանը ներկա է գտնվել ֆիլմի լոնդոնյան պրեմիերային: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է ֆիլմի սաունդթրեքի հեղինակ Քրիս Քորնելը: Քլունիին ուղեկցել է նաև կինը՝ Ամալ Քլունին:

11

Ֆիլմը հետաքրքրել է նաև օսկարակիր դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյին. նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ռեժիսոր Թերի Ջորջի ղեկավարությամբ՝ դերասաններ Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլն ու Շարլոտ Լե Բոնն աննախադեպ արդյունքի են հասել «Խոստումը» ֆիլմում:

«Խոստումը» ֆիլմի պրեմիերան կկայանա ապրիլի 21-ին: Ֆիլմը նկարահանվել է Քըրք Քըրքորյանին պատկանող Survival Pictures պրոդյուսերական կենտրոնի կողմից: