Recent posts
To top
4 Aug

Delina-ի կախարդանքը. շքեղ փունջ՝ պարզ կանացիության մասին

Շատ նուրբ, անչափ հարուստ, անսահման էլեգանտ ու նախանձելի կանացի. նկարագրում ենք ոչ թե հոլիվուդյան դերասանուհու կամ հանրաճանաչ երգչուհու, այլ՝ ֆրանսիական օծանելիք:

Ուրիշ ի՞նչը կարող է զարդարել կնոջն այնպես գեղեցիկ և նկարագրել այնքան անսխալ, որքան ճիշտ ընտրված օծանելիքը: Նորը գտնելու, նորաձևության հայրենիքի բույրը զգալու և, իհարկե, Hermitage Gallery-ում կազմակերպած միջոցառումը բաց չթողնելու նպատակով մենք եղանք այնտեղ ու ամեն ինչ իմացանք Delina օծանելիքի մասին:

DAV_4333

Մի փունջ կանացիության մասին պատմող Delina-ն անզուգական էր ոչ միայն բույրով, այլ նաև պատմությամբ: Իսկ պատմությունը մեզ ներկայացվեց ամենայն մանրամասնությամբ և անմիջականությամբ. փակ միջոցառման բոլոր հյուրերը, այդ թվում նաև մենք, հնարավորություն ունեցանք հարցեր ուղղել պարֆյումի գիտակին: Որտե՞ղ է ստեղծվել, ինչպե՞ս, ի՞նչ ծաղիկներ են կազմում այս բույրը և վերջապես՝ինչու՞ ընտրել Delina-ն. մենք իմացանք ամեն ինչ:

DAV_4304

Delina-ն փնջել է լուսաշող ու զգայական կանացիությունը՝ համադրելով ծաղկային նոտաներն ու հասուն մրգերը:

DAV_4286

Marly բրենդի shop in shop-ի բացումն, իրոք,  իսկական տոն դարձավ նորաձևության ու նրբաճաշակության  սիրահարների համար. հյուրասիրություն, գեղեցիկ միջավայր, «նորաձև զրույցներ» և, իհարկե, նվերներ վերջում. հյուրերը ստացան օրվա «հերոսուհուն»՝ անսահման կանացի Delina օծանելիքը:

DAV_4269

DAV_4249

DAV_4245

DAV_4217

DAV_4215

DAV_4209

DAV_4205

DAV_4198

DAV_4175 DAV_4165 DAV_4155 DAV_4154 DAV_4149 DAV_4142