Recent posts
To top
26 Jun

Դե ժպտա. նոր, հուզիչ ու գեղեցիկ տեսահոլովակ

maxresdefault (1)

Ժպտալու ու նաև ժպիտով դժվարությունները հաղթահարելու մասին նոր տեսահոլովակն արդեն հասցրել է սիրվել ու բարձր գնահատվել:

Սա բարեգործական  նախագիծ է`քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցելու համար: Իսկ տեսահոլովակն ու  երգը կոչ են անումՙ «Ժպտա, որ հաղթես»։ Երգի բառերի հեղինակն է Էդգար Ալեքսանյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը՝ Կարեն Արամյանը։ Գաղափարի մասնակցիներն են Aram MP3-ն, Իվետա Մուկուչյանը, Միհրան Ծառուկյանը, Էրիկը, Անահիտ Շահբազյանը, Քրիստինե Պեպելյանը, «Ռեինկարնացիա» խմբի  Ռոլանդ Գասպարյանը, Յանա Հովհաննիսյանը և Մկրտիչ Արզումանյանը։ Այս ծրագրի նախաձեռնողը հենց Մկրտիչ Արզումանյանն է։ Տեսահոլովակում նկարահանվել են ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում բուժվող երեխաները։

Առաջարկում ենք դիտել այս ջերմ ու գեղեցիկ տեսահոլովակը: :)