Recent posts
To top
22 Jul

Ցույց տուր աչքերդ և ես կասեմ`ով ես դու… Davtyan Karen

6O0A1665ps

     Ինչու՞ Դավթյան Կարեն, այլ ոչ Կարեն Դավթյան

            Լավ կլիներ Դավիթ լիներ անունս, գեղեցիկ անուն է, երևի հենց այդ պատճառով էլ որոշեցի հենց այդպես            ներկայանալ Դավթյան Կարեն: Կարծում եմ այն շատ բարեհունչ է և հիշվող:

Դուք սովորել եք Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի  վավերագրական կինոյի ռեժիսուրայի բաժնում, արդյո՞ք մասնագիտական կրթությունն իր ազդեցությունն ունի Ձեր           լուսանկարչական աշխատանքների վրա: 

         Լուսանկարչությամբ զբաղվում եմ արդեն մոտ չորս տարի:Աշխատել եմ և աշխատում եմ տարբեր ամսագրերի և ընկերությունների հետ և փորձից ելնելով, կարող եմ ասել, որ այո, մասնագիտությունս թույլ է տալիս ավելի լավ հասկանալ լուսանկարչական արվեստում շատ կարևոր լույսի և ստվերի բախումը, նաև շատ այլ դետալներ:

            Հիմնականում ինչպիսի՞ լուսանկարչական աշխատանքներ եք իրականացնում: 

                 Դիմանկար, նորաձևություն, ռեպորտաժային նկարահանումներ…շատ տարբեր լուսանկարչական աշխատանքներ ունեմ, որոնք միմյանցից տարբերվում են ոճային լուծումներով և աշխատանքի ընթացքով: Տարբեր մարդկանց հետ աշխատանքն էլ կարծես թրծի քեզ: Յուրաքանչյուր լուսանկարում ձգտում եմ կոկիկ նրբության, եթե նույնիսկ փուշ եմ նկարում, ուզում եմ, որ այն հաճելի լինի, ոչ թե ծակի:

                                          Ի՞նչ է Ձեզ համար առաջին հերթին լուսանկարչությունը:

Կարևոր է  պահի զգացողությունը և էմոցիան: Լուսանկարչությունը հետաքրքիր մի պրոցես է, որտեղ կատարելագործվել կարելի է ամեն օր, որտեղ կարևորում ես մարդու ներաշխարհն ու ներքին էներգետիկան: Լուսանկարի միջոցով կարող ես արտահայտել մարդու եսը, նրա իսկական ով լինելը, նրա իրական կերպարը:

 Դուք շատ անմիջական և կենսախինդ մարդ եք, արդյո՞ք այդ անմիջականությունը օգնում է լուսանկարչական աշխատանքում:

    Անմիջականությունը…կարծում եմ, այո օգնում է:

                             Ի՞նչ պետք է արտահայտի կամ արտացոլի ստացված լուսանկարը:

 Լավ լուսանկարը պետք է հոգի ունենա: Շատ կարևոր է կարողանալ արտահայտել մարդու Էմոցիոնալ դաշտը, չէ որ մարդու հետ ես աշխատում: Լուսանկարը պետք է նաև բնավորություն դրսևորի, մարդու դրական, և բացասական գծերը, ի վերջո  ֆիքսվում է ամեն ինչ յուրաքանչյուր դետալ, յուրաքանչյուր մանրուք: Ֆոտոխցիկը նման է ռենտգենային սարքի: Գեղարվեստական լուսանկարչության միջոցով էլ առաջին հերթին դու ստեղծագործում ես, լուսանկարն արտահայտում է այն, ինչ ստեղծել և տեսել է լուսանկարիչը: Ցույց տուր աչքերդ և ես կասեմ ով ես դու…

                                      Եղե՞լ են դեպքեր, երբ հրաժարվել եք լուսանկարել որևէ մարդու:

        Այո, եղել են: Լուսանկարելուց միայն այն դեպքում եմ հրաժարվել, երբ մարդը բացասական ազդեցություն է թողել կամ չի տպավորել:  Չնայած, յուրաքանչյուր անձ հետաքրքիր է, և ես փնտրում եմ այն լավագույնն ինչը կա իր մեջ: Երբ համագործակցում ես տարբեր անձանց հետ և որևէ կերպար ես ստանում, չես կարող կեղծել: Աշխատում եմ միշտ աքցենտավորել լուսանկարվողի էությունն ու ներքին աշխարհը:

        Ի՞նչ է Ձեզ համար Fashion լուսանկարչությունը:

     Fashion լուսանկարչությունը  մի քիչ կեղծ է, իսկ ես սիրում եմ կերպար բացահայտել: Այստեղ կարևորում եմ պահն ու գործողությունը :Նմանատիպ լուսանկարչական պրոցեսում կարևոր է նաև մոդելի ճկունությունը, ինչը ավելի է հեշտացնում քո աշխատանքը, հենց այդ ժամանակ  էյֆորիկ վիճակ է ստեղծվում, ցանկալի  է, որ լուսանկարը այլ մարդկանց մոտ էլ էմոցիա առաջացնի, որը անչափ հաճելի է… ինձ տրամադրում, ոգեշնչում և  հիացնում է կանացի գեղեցկությունն ու հմայքը:

           Ի՞նչն է կարևոր Դավթյան Կարեն լուսանկարչի համար:

     Իմ զենքն իմ ֆոտոխցիկն է, իսկ հիմնական զենքս լույսն է: Անհնար է լավ լուսանկար ստանալ առանց ճիշտ լույսի: Լավ լուսանկարն էլ  նոր զգեստի է նման, որը անպայման պետք է արդուկվի և շտկվի , ինչն իրականացնում է գունային կորեկցիան, սա էլ է կարևոր, սակայն պետք չէ շտկել նախնական լուսանկարը այնպես, որ մարդն անճանաչելի դառնա: Մեկ այլ զենքս էլ կատարելագործման մշտական ընթացքն է, աշխատում եմ սովորել ամեն օր:_10A9416 _10A9444 _C4A8830 _C4A8861 _D0A8732 _D0A8815 _D0A9099 _D0A9274 _G3A9113psoil _G3A9165 _MG_0178 _MG_0204(PS)v2 _MG_0415ps _MG_0936 _MG_0982 _MG_1372 _MG_1886 _MG_2707 _MG_3778 _MG_5216-восстановлено _MG_5379pslogo _MG_5421 _MG_5429 _MG_6651psv1 _MG_6652 _MG_6817 _MG_6851 _MG_6967 _MG_7800 _MG_8351 _MG_8461 5D0A7101ps 5D0A7408 6O0A1665ps 10256280_648470088558019_227131278796364859_o 12193843_958336497571375_7146110046083672062_n example IMG_4575 IZ6A2409 IZ6A2565ps jxain UY3A4394ps UY3A4404ps-восстановлено UY3A4409ps UY3A4552 UY3A4577