Նա հայտնի է ֆուտբոլային աշխարհում, նորաձևության ոլորտում ու… ամենուր. Դեյվիդ Բեքհեմը, վսահաբար, ամենահաջողակ ու սիրված դեմքերից մեկն է: Չնայած պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան արդեն անցյալում է, բայց Դեյվիդի կենսագրությունը, հարցազրույցներն ու մտքերը շարունակում են հետաքրքիր մնալ:
Այս անգամ որոշել ենք ներկայացնել մի քանի միտք՝սիրված ֆուտբոլիստից:
Ներքնաշոր գովազդելը այնքան էլ հարմար չէ. ոչ մեկին դուր չեն գալիս մազոտ ոտքերը:
Երբեմն ես արթնանում եմ ու մտածում. «Ի՜նչ հրաշալի առավոտ է»: Հետո գնում եմ գլուխս սափրելու:
Ես հավատում եմ, որ մեկը երկնքում «մեզ նայում է»:
«Մանչեսթեր Յունայթեդում» է անցել իմ կյանքի ամենաերջանիկ ժամանակաշրջանը: Ես խաղացել եմ ակումբի մեծ ֆուտբոլիստների հետ: Փոքր ժամանակ այդ մասին երազում էի:
Ես հպարտանում եմ Վիկտորյայով: Նա թողեց կանացի ամենահայտնի խումբը՝ Spice Girls, որպեսզի դառնա հաջողակ դիզայներ, և դա նրան հաջողվեց: Իմ կարծիքով՝ անհավանական է:
Ես հոբբի ունենալու ժամանակ չունեմ. իմ հոբբին աշխատանքս է: Իսկ հետո, երևի, երեխաներս:
Երեխաներս պաշտում են, երբ ես պաստա եմ պատրաստում:
Ես ֆուտբոլը կարոտում եմ ամեն օր:
Ես անճոռնի չեմ: Ա՜յ, դա հաստատ գիտեմ: