Recent posts
To top
1 Oct

«Պետք է անհապաղ ստեղծել ծիրանի համով թութուն». Միշա Լուկյանով

Image00021

El Garden-ում անցկացվեց DARKSIDE ապրանքանիշի արտադրած նարգիլեների և համային հավելումների ներկայացումը: Մենք առիթ ունեցանք զրուցել Ռուսաստանում արդեն շատ հայտնի ու սիրված ապրանքանիշի ներկայացուցիչ Միշա Լուկյանովի հետ:

 

Image00022


-Ողջույն Միշա: Շնորհակալ ենք հարցազրույցի համար: Դուք DARKSIDE-ի և DAILY HOOKAH-ի արտադրած լեգենդար  համերի հեղինակն եք: Ինչպե՞ս է ստացվել այդպես և ի՞նչ է պետք անել կամ իմանալ՝ այս ոլորտում Ձեզ նման մասնագետ դառնալու համար:

-Դե, տեսեք՝ սկզբի համար ասեմ՝ ես տնտեսագիտական կրթություն ունեմ: Համալսարանից անմիջապես հետո գնացի աշխատելու մոսկովյան ամենահայտնի ցանցում, որն աշխատում է նարգիլեների ստեղծման ոլորտում: 

2013 թվականին սկսեցինք թողարկել մեր արտադրանքի առաջին տարբերակները՝ ամեն հաջորդ տարում համալրելով մեր պորտֆեյլները: Մենք լավ հասկանում էինք հաճախորդների պահանջները՝ սկզբում մոսկովյան հաճախորդների, ապա մյուսների:

Հետո սկսեցինք ավելի լավ հասկանալ՝ ինչպես օգտագործենք DARKSIDE-ի դիզայնը, համերը: Մյուս կողմից՝ միշտ հաշվի ենք առել հաճախորդների կարծքիները: Հենց այդ պատճառով Հայաստան գալիս մեր գլխավոր նպատակն էր իմանալ՝ ինչ են այստեղ սիրում և, թե ինչպես է պետք համապատասխանել հայկական շուկային: Օրինակ՝ մեզ արդեն ասել են, որ պետք է անհապաղ ստեղծել ծիրանի համով նարգիլե: Մենք փորձելու ենք անել դա:

Image00002 Image00005

-Պարզ է: Իսկ ամենասկզբում ինչպե՞ս որոշեցիք , որ հենց այս ոլորտում եք աշխատելու: Միտքն ինչպե՞ս առաջացավ:

-Դե սկզբում սա ինձ համար ժամանակավոր աշխատանք էր:  Ես «նարգիլեների ինդուստրիա» էի գնում մեկ տարով, ապա պետք է համալսարանում աշխատեի: Բայց պլանները փոխվեցին ու որոշեցի մնալ կազմակերպությունում:  Երբ դեռ աշխատում էի, այսպես ասեմ, «կալյանչիկ» արդեն հետաքրքիր էր, թե ինչպես է ստեղծվում տաբակը: Ինչ-որ ժամանակ հետո սկսեցի նաև դրան առնչվել: Հիմա մենք զբաղվում ենք ռուսաստանյան ամենամեծ արտադրություններից մեկով: Սա, իրականում, շատ երկար պատմություն է՝ մարդու մասին, ով սկզբում ուղղակի սիրում էր նարգիլե ծխել,  ապա պրոֆեսիոնալ ձևով պատրաստել այն, իսկ հետո՝ տաբակ սարքել:

Image00006

-Հաճա՞խ եք նարգիլե ծխում:

-Եթե խոսենք տանը ծխելու մասին, ապա՝ օրը մեկ կամ երկու անգամ: Ոչ շատ: Աշխատավայրում ուրիշ է. 20, 30, 40, 50 նարգիլե էլ կարող ես ծխել: Առաջ, երբ ինքս էի զբաղվում համերի մշակմամբ, դա բառացիորեն 2 տարի առաջ էր, պատահում էր որ 60 անգամ ծխում էի: Հիմա այդ գործն անում է մեկ այլ մարդ: Այնպես որ, ես կրճատել եմ նարգիլեն՝ մինչև օրը 20 համ: Բայց, իհարկե, հասկանում ենք, որ սա ավելի շատ համտեսում է, քան ծխել:

-Իսկ ի՞նչ եք կարծում, նարգիլեն հետո սովորություն/կախվածություն է դառնում, թե մշակույթի մաս:

-Ինչ-որ առումով մշակույթ էլ է: Ինձ թվում է նարգիլեի մասսայականությունը վերջին շրջանում կապված է նրա հետ, որ շատերն են այն դարձրել հոբբի՝ դրանից ստեղծելով մշակույթ:

Image00023 Image00024

-Այսինքն՝ այն, ինչ-որ առումով,  մոդայի՞կ է դարձել:

-Մոդայիկի պահն էլ կա: Աշխարհում նկատվում է նարգիլեից օգտվելու նոր տենդենցների առատություն: Կլասիկ տարբերակները փոխարինվում են նորերով: Այս նոր ալիքը բոլորին դուր է գալիս: Ռուսաստանում կա, օրինակ, նարգիլեներ պատրաստողների պրոֆեսիոնալ հանրություն, որ ջանում է ուշադրություն դարձնել պատրաստման գործընթացի բոլոր դետալների վրա: Ամեն մարդ այս ոլորտում կարող է իրեն նորովի բացահայտել. ահա թե ինչու է այն շատերին հետաքրիքր դառնում: Բացի այդ այստեղ դինամիկ շփում կա հաճախորդի հետ. հաշվի են առնվում նրա ցանկությունները:

-Ասում են՝ նարգիլեն վնասակար է՝ անգամ ծխախոտից՝ ու մի քանի անգամ ավելի շատ:  Այդպե՞ս է:

-Ծխախոտից վնասակա՞ր է: Դա հին միֆ է: Այն մի քանի անգամ արդեն կոտրվել է: Ծխախոտից վնաս կա, նարգիլեից վնաս կա:

Բայց օրինակ՝ ծխելու համար հատուկ պատրաստվել, ժամեր տրամադրել հնարավոր չէ, նարգիլեի դեպքում այդպես է: Նարգիլե ծխելը վերահսկելն ավելի հեշտ է, քան բուն ծխախոտից օգտվելը: Անձամբ ինձ նարգիլեն ավելի է դուր գալիս. այն ավելի թեթև է ու հաճելի:

Image00029

-Ինչպե՞ս իմանալ՝ նարգիլեն լավն է թե ոչ:

-Գնահատել կարող ենք միայն սեփական զգացողությամբ: Չկա իդեալական տարբերակ, որ կհավանեն բոլորը, բայց կա մի կանոն՝ նարգիլեն չպիտի «վառվի», այն պետք է փափուկ լինի: Համը պետք է լավ զգացվի: Սրանք օբյեկտիվ բաներ են,  իսկ մնացածը՝ սուբյեկտիվ: Հենց այստեղ է, որ երևում է նարգիլե ստեղծողի վարպետությունը՝ հասկանալ, թե ինչ համ դուր կգա տվյալ մարդուն:

-Ի՞նչ է դրված հիմա մեր սեղանին:

-Սեղանին հիմա ածուխն է, որ վերջերս ենք թողարկել: Ինդոնեզիայում է արտադրվել՝ հատուկ ֆաբրիկայում,  հատուկ պայմաններում և հատուկ հատկանիշներով է օժտում նարգիլեն:

Սեղանին ունենք նաև DARKSIDE մեդիումի տուփ,  և DAILY HOOKAH-ի տուփ՝ մեր երկու առանցքային տաբակային պրոդուկտներն են: Հենց սրանք մենք կթողարկենք Հայաստանում՝ սկսած այս ամսից:

Image00031 Image00032

-Եվ Հայաստանի մասին:  Առաջին անգամ եք այստեղ, ինչպիսի՞ն է մեր երկիրը:

-Վաղուց էի ուզում այստեղ լինել:  Մոսկվայում ես ապրում եմ «Երևան» կինոթատրոնից ոչ հեռու: Ամեն անգամ տեսնելով միշտ մտածում եմ՝ անտեղ ինչ կարող է լինել: Եվ ահա, արդեն եղել եմ Սևանա լճում, ինձ շատ դուր եկավ ու  հիշեցրերց Իսլանդիան. երկինքը կախվում էր ուղիղ լճի մեջ: Ցավոք,  դեռ չեմ հասցրել Երևանում շրջել, հույս ունեմ կստացվի այսօր:
Մարդիկ այստեղ շատ հյուրասեր են, ամեն ինչ շատ հարմար է և հաճելի: Իսկ El Garden-ը աներևակայելի Է: Ես զարմացած եմ հատկապես այս ծառերի վրայի տնակներից: Շատ հաճելի ու գեղեցիկ տեղ է:

ՀԳ.Ի դեպ El Hookah-ի թիմը հասցրեց զարմացնել Լուկյանովին`նարգիլեի ճիշտ պատրաստման իր եղանակով։ Այս պահին El Hookah-ը հանդիսանում է  Դարկսայդի թութունի ամենամեծ  սպառողներից մեկը։ Այն կարելի է փորձել El Sky Bar-ում և El Garden-ում։

Image00027
Image00033

Image00001 Image00002 Image00003
Image00005 Image00006
Image00008 Image00009 Image00010 Image00011 Image00012 Image00015
Image00018 Image00019

Image00023